Միոմատոզ հանգույցի հեռացում

Միոմատոզ հանգույցի հեռացում
27 Feb 2024
Միոմատոզ հանգույցի հեռացում

Միոմատոզ հանգույցի հեռացում

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետների համար շատ կարևոր է երիտասարդ կանանց շրջանում պահպանել արգանդը՝ ցանկացած չափի և տեղակայման միոմատոզ հանգույցների պարագայում։ Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին դիմել է երիտասարդ կին, ում մոտ ախտորոշվել է միոմատոզ մեծ հանգույց՝ մոտ 20 սմ։
Հաշվառելով կնոջ մայրանալու ցանկությունը՝ կատարվել է բաց վիրահատություն արգանդի պահպանմամբ։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, վիրահատությունից 6 ամիս անց կինը կարող է կրկին վայելել հղիանալու բերկրանքը։ Վիրահատող բժիշկ՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիական ծառայության ուռուցքաբան-վիրաբույժ, գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյան:
Սիրելի՛ կանայք, տարին մեկ անգամ ժամանակ հատկացրեք Ձեր առողջությանը, անցե՛ք կանխարգելիչ հետազոտություններ, ինչը թույլ կտա կանխել բազմաթիվ բարդ հիվանդությունների զարգացումը:
Եղե՛ք առողջ:
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամ
Լիցենզիա Կ-ԲՕ-001801, տրված 14.05.2013թ.
Գովազդի թույլտվություն թիվ ԲՄԳ-00011, տրված 08.02.2024թ.
ՀՀ ԱՆ 08.02.2024թ. թիվ 696-Ա հրաման

Copyrights ©2022Beebrand Agency