Գավառի մասնաճյուղ

Գավառի մասնաճյուղ
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար

Այցելե՛ք և չե՛ք սխալվի

 Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի կարևոր առաքելություններից է բժշկական օգնություն և ծառայություն տրամադրել   մարզերի բնակչությանը, իրազեկել նրանց և  աջակցել առողջության պահպանման հարցերում։ 

   Այդ նպատակով էր, որ 2003թ. հուլիսին Կենտրոնի մասնաճյուղ հիմնադրվեց  Գավառ քաղաքում․ Հայաստանի Հանրապետության՝ ամենամեծ տարածքն ունեցող մարզի՝ Գեղարքունիքի մարզկենտրոնում։

Կենտրոնի մասնաճյուղում բնակչությանը մատուցվող որակյալ ծառայությունները բազմաբնույթ  են․ 

Ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտություններ,

Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում,

էնդոկրինոլոգիական հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Ընտանեկան բժշկի խորհրդատվություն,

Սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Թոքային հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Ստամոքս-աղիքային հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Միզասեռական հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Քիթ-կոկորդ հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Նյարդային հիվանդությունների ախտորոշում ու բուժում,

Ռևմատոլոգիական համակարգային հիվանդությունների ախտորոշում ու բուժում։

Մասնաճյուղում տեղակայված է նաև Արյունաբանական լաբորատորիա։ 

 Գավառի մասնաճյուղի բժիշկները  ևս վերապատրաստվել են ԱՄՆ-ի և Եվրոպական պետությունների առաջատար բժշկական հաստատություններում: Ամերիկացի, եվրոպացի, Կենտրոնի հայ բժիշկներից բաղկացած խմբերը պարբերաբար այցելում են Մասնաճյուղ և աշխատում Գավառի մասնաճյուղի բժիշկների հետ, հանդիպում այցելուներին, ընդունում հիվանդներ, կազմակերպում ‹‹Բաց դռների օրեր››, սեմինարներ, քննարկումներ՝ բժիշկներին փոխանցելով  բժշկագիտության բնագավառի նորություններն ու ձեռքբերումները:

 Գավառի մասնաճյուղի հասցեն է՝  ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 56, հեռ.՝ 0374-264-2-72-74։

 

Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Գավառի մասնաճյուղ թեմայով նկար
Copyrights ©2022Beebrand Agency