Կենտրոնի բազմաֆունկցիոնալ ծառայությունները տեղակայված են ըստ հարկերի․
Նկուղային հարկում է գործում Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որը ներառում է ռենտգենի, համակարգչային տոմոգրաֆիայի և ոսկորների խտության ստուգման, ողնաշարաբանի ծառայությունները, պաթոլոգիական լաբորատորիան և պահեստային սենյակները:
Կենտրոնի նկուղային հարկի հետնամասում տեղակայված է «Doctor’s» սրճարանը։
Առաջին հարկում - տեղակայված են Ռադիոլոգիայի՝ «Կրծքագեղձի հետազոտում և ախտորոշում» և գինեկոլոգիայի բաժանմունքները, Ընտանեկան բժշկի և էնդոկրինոլոգի ծառայությունը, ընդունարանը և այցելուների սպասասրահները։
Կենտրոնի մուտքի անմիջական հարևանությամբ գործում է Դեղատուն:
Երկրորդ հարկում- գտնվում է Օնկո-գինեկոլոգիայի բաժանմունքը(վիրահատական միջամտության կարիք ունեցող այցելուների հետազոտում և նախապատրաստում), Ատամնաբուժարանը, Ընտանեկան բժշկի ու էնդոկրինոլոգի, Վերականգնողական թերապիայի ծառայությունները։
Այս հարկում է գործում նաև վահանաձև գեղձի, կրծքագեղձի FNA (բացել) հետազոտության, նաև PAP test ախտորոշումն իրականացնելու համար նախատեսված բջջաբանական լաբորատորիան:
Երրորդ հարկում գտնվում է կենտրոնի աշխատակազմը՝ գործադիր տնօրենի, աշխատակազմի, հաշվապահական հաշվառման աշխատասենյակները, ինչպես նաև ուսուցողական կենտրոնը և խորհդակցությունների փոքր դահլիճը:
Չորրորդ հարկում է տեղակայված է Վիրահատարանը՝ հետ վիրահատական սրահով և հիվանդասենյակներով, նախասրահ՝ նախապատրաստական և վիրակապական սենյակներով, ինչպես նաև խորհրդատվական սենյակ, վիրակապարան:
Հինգերորդ հարկը ամբողջապես զբաղեցնում է համաժողովների համար նախատեսված մեծ դահլիճը` տեղական, տարածաշրջանային և միջազգային համաժողովների, գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումենրի անցկացման համար:Դահլիճը ծառայում է նաև առցանց վիրասրահ միանալու հնարավորությամբ։