Սիրելի՛ բարեկամ,
բարի գալուստ մարդուն ծառայող կենտրոն։
Մեր հինավուրց հայրենիքում ազգային պետականության հատատումը հայի դարավոր երազանքն էր և ձգտումը, որն իրականություն դարձավ 1991 թվականին:
ՀայԱմերիկյան Առողջության Կենտրոնի մասնակցությունը անկախ Հայաստանի Հանրապետության կառուցմանը և՛մեծ պատիվ է, և՛ պատասխանատվություն:
Ամերիկահայ բարերար, հայ ժողովրդի արժանի դուստր Ռիթա Պալեանի հետ կյանքի կոչեցինք մարդասիրական ծրագիր՝ միտված Հայաստանում առողջապահության զարգացմանը, կանանց առողջության պահպանմանը, ընտանիքի բարօրությանն ու հայրենաշինությանը:
Իր ավելի քան քսանամյագոյության և գործունեության ընթացքումՄամոգրաֆիայի փոքրիկ կենտրոնը վերաճեց հզոր և առաջավոր առողջապահական կառույցի։Մեկ մասնագիտական ծառայությամբ իր առաջին քայլերն անելուց հետո այն անհրաժեշտաբար վերածվեց բազմաճյուղ բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության, որն օրնիբուն փրկում է հազարավոր մարդկային կյանքեր:
ՀայԱմերիկյան Մշակութային Միության(նախագահ՝ Ռիթա Պալեան), Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ջանքերի, ամերիկյանբարերարների ումարդասիրական կառույցների աջակցության շնորհիվ Կենտրոնը ոչ միայն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ունի ճարտարապետական խելացիլուծումներով հրաշալի շենք (ճարտարապետ՝ Վարդգես Պալեան), այլև, Ամերիկայում և Եվրոպայում վերապատրաստված որակյալ բժշկական անձնակազմ։
Կենտրոնի հարյուրից ավելի աշխատակիցներ իրենց բարեհամբույր վերաբերմունքովև մասնագիտական բարձր որակներով օրվա ընթացքում սպասարկում են շուրջ երկու հարյուր այցելուի: Նրանք պարբերաբար շրջագայում են Հայաստանի և Արցախի բնակավայրերով, լինում Գավառի մասնաճյուղում և իրականացնում բազմաթիվ անվճար հետազոտություններ:
Կենտրոնը նաև օգտակար ուսումնական ու հետազոտական հարթակ է ապագա բժիշկների՝ ուսանողների և օրդինատորների համար:
Հաստատության հաջողության գրավականը աշխատանքի կազմակերպման և ղեկավարման արդյունավետ մեթոդներն ու սկզբունքներն են:
ՀայԱմերիկյան Առողջության Կենտրոնը մատուցում է խորհրդատվական ծառայություններ, իրականացնում հանրային իրազեկման ծրագրեր, կանխարգելում դարի դաժան հիվանդությունը, բուժում մարդկանց, թեթևացնում կանանց հոգսերը և հույս ու վստահություն ներշնչում վաղվա օրվա հանդեպ՝ սփռելով սեր և ջերմություն, ավելացնելով բարին ու գեղեցիկը, ամրապնդելով հրաշքի հավատը:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
այցելե՛ք Կենտրոն և չեք սխալվի,անվարան դիմե՛ք, և արդյունքում կշահի ամենաթանկը, որ շնորհվում է Աստծո կողմից մարդուն՝ կշահեն ձեր կյանքն ու առողջությունը:
Բարի՜ գալուստ Կենտրոն
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի
համահիմնադիր Հրանուշ Հակոբյան