Քիմիոթերապիան սարսափելի չէ

Քիմիոթերապիան սարսափելի չէ
20 Jan 2023
Քիմիոթերապիան սարսափելի չէ

Քիմիոթերապիան սարսափելի չէ

Հերթական դրական արդյունքը
Քիմիոթերապիան սարսափելի չէ, այն բուժման արդյունավետ մեթոդ է, որն օգնում է հասնել լիարժեք առողջացման. խոսենք փաստերով։
Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն 2022-ի հունիսին դիմեց 42 տարեկան կին՝ աջ կրծքագեղձում շոշափվող կոշտության գանգատով։ Կատարված մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց չարորակության մեծ հավանականություն(BIRADS5)։
Կրծքաբանի խորհրդատվության արդյունքում առաջարկվեց core բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ, որի ընթացքում տեղադրվեց մետաղական կլիպս:
Հյուսվածաբանական և իմմունոհյուսվածաբանական հետազոտությունների արդյունքում տարբերակվեց գոյացության տեսակը և թիմային քննարկման արդյունքում որոշվեց բուժումը սկսել նախավիրահատական քիմիոթերապիայով․
Այցելուն ընդունեց 8 կուրս քիմիոթերապիա և արդյունքում ունենք ուռուցքի բացարձակ անհետացում
Հիշեք , քիմիոթերապիան դատավճիռ չէ, այլ բուժման արդյունավետ մեթոդ։
Այցելեք Ձեր կանխարգելիչ հետազոտություններին և եղեք առողջ

Copyrights ©2022Beebrand Agency