ի՞նչ է գլխապտույտը

ի՞նչ է գլխապտույտը
02 Nov 2022
ի՞նչ է գլխապտույտը

ի՞նչ է գլխապտույտը

Ի՞նչ է գլխապտույտը և ինչու՞ է անհրաժեշտ դիմել նյարդաբանի
Զրուցել ենք ՀԱԱԿ նյարդաբան Լուսինե Վարդանյանի հետ
-Գլխապտույտը ամենից հաճախ հանդիպող և միևնույն ժամանակ ոչ սպեցիֆիկ նյարդաբանական գանգատներից է:
Պատճառները շատ տարբեր են՝ կարող են լինել հենց նյարդաբանական պատճառներ, ինչպես նաև՝ սրտանոթային, մինչև անգամ հոգեբանական՝ օրինակ՝ դեպրեսիան և այլն: Ամենից հաճախ հանդիպող տեսակը սիստեմային գլխապտույտներն են, որոնք առաջանում են վեստիբուլյար ապարատի ծայրամասային հատվածների ախտահարման հետևանքով, կարող են ուղեկցվել սրտխառնոցով, փսխումներով, , որոշ դեպքերում ՝ վախի զգացողությամբ, նաև բերել հավասրակշռության խանգարման և անկումների:
Որոշ դեպքերում գլխապտույտը կարող է լինել գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով, այսինքն՝լինել գլխուղեղի կաթվածի նշան:
Քանի որ պատճառները շատ տարբեր են, կարևոր է ժամանակին դիմել բժշկի, առաջին հերթին՝ նյարդաբանի: Մասնագետը ստուգում է նյարդաբանական վիճակը և անհրաժշտության դեպքում ուղղորդում տարատեսակ հետազոտությունների՝ սկսած գլխի ՀՏ/ՄՌՏ հետազոտությունից մինչև
քիթ -կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն և աուդիոմետրիա: Կախված պատճառից՝ բուժումները տարբեր են: Սիստեմային գլխապտույտների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով առաջացած գլխապտույտների բուժումն իրականացնում է նյարդաբանը:Բուժումը դեղորայքային է,կարող են առաջարկվել նաև վեստիբուլյար վարժություններ:
Եղեք առողջ

Copyrights ©2022Beebrand Agency