Hard Rock
05 Oct 2022
Hard Rock

Hard Rock

Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավին

Hard Rock Cafe Yerevan-ը միանում էկրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման
միջոցառումներին: Մասնավորապես, Hard Rock Cafe Yerevan-ում (հասցեն` Երևան, Պուշկին 3ա)
ամբողջ հոկտեմբեր ամսին մեկնարկում է հատուկ մենյու, որից ստացված հասույթի մի մասը կնվիրաբերվի
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին:
Նշենք, որ Hard Rock International-ը նշում է 23-րդ ամենամյա PINKTOBER արշավը՝
համագործակցելով աշխարհահռչակ շեֆ-խոհարար Դոմինիկ Կրենի հետ: Hard Rock սրճարանները,
հյուրանոցները և խաղատները ամբողջ աշխարհում՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում եզակի գործընկերային
հարաբերությունների շրջանակում աջակցելու են Ամերիկյան քաղցկեղի միությանը և մեր սրճարանների
տեղակայման երկրներում տեղական բարեգործական կազմակերպություններին ամբողջ աշխարհում:
Հոկտեմբերի 1-ից Hard Rock-ն ամբողջ աշխարհում կմասնակցի դրամահավաքին՝ աջակցելու Hard
Rock Heals Foundation®-ին, Hard Rock®-ի բարեգործական թևին, իսկ հասույթը օգուտ կբերի
Ամերիկյան քաղցկեղի միությանը և տեղական բարեգործական կազմակերպություններին: Hard Rock-ը
միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության համար PINKTOBER
արշավի վերջին 22 տարիների ընթացքում:
Այս տարվա PINKTOBER-ի ակտիվացումների մեկնարկը հատուկ գործընկերության և սպասված ընթրիքի
շարք է աշխարհահռչակ խոհարար և կրծքագեղձի քաղցկեղը վերապրած Դոմինիկ Կրենի հետ: Հարդ Ռոքը
կառաջարկի նաև PINKTOBER-ի սահմանափակ քանակի ընտրացանկից աքսեսուարներ, հատուկ
պատրաստված իրեր և այլն:
«Մեծ պատիվ և հպարտություն է, որ Hard Rock International-ն աջակցում է կրծքագեղձի քաղցկեղով
հիվանդներին ամբողջ աշխարհում՝ մեր 23-րդ ամենամյա PINKTOBER-ի շրջանակներում։ «Բոլորը
մեկի համար»․ Hard Rock- ի կարգախոսն է, և ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես է ամեն տարի այս
նախագիծը կյանքի կոչվում Ամերիկյան քաղցկեղի միության, համայնքի անդամների, թիմի անդամների և
տեղական բարեգործական կազմակերպությունների հետ միասին», - նշել է Hard Rock International-ի
գործառնական տնօրեն Ջոն Լուկասը։
Հայ-Ամերիկյան բժշկական կենտրոնի տնօերն Խաչանուշ Հակոբյանի խոսքով. «Հայ-ամերիկյան
առողջության կենտրոն» հիմնադրամը առաջին շահույթ չհետապնդող կազմակերպությունն էր
Հայաստանում, որ սկսեց կրծքագեղձի քաղծկեղի իրազեկման եւ կանխարգելման լայնածավալ ծրագրեր
դեռեւս 90-ականների սկզբից` կրծքագեղձի քաղցկեղի ավերիչ ազդեցությունը մեղմելու համար: Մինչ օրս

ՀԱԱԿ-ի իրազեկման և կանխարգելման աշխատանքների շնորհիվ փրկվել է 16,069 կին: Այն մշտապես
զբաղվում է ազգաբնակչությանն իրազեկելու, տեղեկացնելու միջոցառումներով, տպվում և բանժանվում են
տարեկան մոտ 250 000 բրոշյուրներ: Իրազեկման անհրաժեշտությունը, սակայն, շարունակում է կարեւոր
մնալ եւ այս ուղղությամբ ջանքերը կարող են փրկել ավելի շատ կյանքեր։ Ուրախ ենք, որ «Հարդ Ռոք
Կաֆե» Երեւանը ստանձնել է այս հարցում մեզ միանալու առաքելությունը եւ բարձր ենք գնահատում այս
համագործակցությունը հատկապես իրազեկման, առողջապահական գրագիտության բարձրացման
տեսանկյունից։ Մեր առաքելությունն է, որ մարդ հասկանա, թե դարի չարիքը, քաղցկեղը, ունի բուժման մեկ
հիմնական ձև. դա կանխարգելումն է»:
Հոկտեմբեր ամսվա PINKTOBER-ի բոլոր իրադարձությունները և գործունեության վերաբերյալ
մանրամասների համար այստեղ: Hard Rock International-ի մասին լրացուցիչ տեղեկությունների
համար և թե ինչպես կարող եք աջակցել PINKTOBER-ին, այցելեք
https://www.hardrock.com/pinktober.aspx կամ դիմեք Hard Rock Cafe Yerevan-ին:

Copyrights ©2022Beebrand Agency