03 Aug 2020
Դենսիտոմերիա,օստեոպորոզ
Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի #Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում գործում է դենսիտոմետրիայի ծառայությունը, որի մասին զրուցել ենք բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ.՝ Հովհաննես Վարդևանյանի հետ:
-Դենսիտոմետրիան օստեոպորոզի ախտորոշման ամենահավաստի մեթոդն է, որը իրենից ներկայացնում է շատ ցածր ճառագայթային բեռնվածությամբ ռենտգենաբանական հետազոտություն:
Այս հետազոտությունը շատ կարևոր է #օստեոպորոզի կանխարգելման և վաղ ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության հսկողության համար:
Հետազոտությունն իրականացվում է տարբեր անատոմիական հատվածներում՝ հիմնականում գոտկային ողերի և ադզրոսկրի վզիկը նկարելով մենք ունենում ենք միջինացված ցուցանիշ ոսկրերի խտության մասին:
---------
Ի՞նչ է #օստեոպորոզը
Օստեոպորոզը մի վիճակ է, երբ առաջանում է ոսկրային հյուսվածքի նոսրացում, հիմնականում ռիսկի խմբում դաշտանադադարի շրջանում գտնվող կանայք են: Ուստի ցուցաված է բոլոր կանանց, ովքեր գտնվում են նախադաշտանադադարի և հետդաշտանադադարի շրջանում անցնեն այս հետազոտությունը, որպեսզի մենք տեսնենք ոսկրերի կարծրությունը և գնահատենք հետագա ռիսկերը:
Նաև այս հետազոտությունը ցուցված է այն պացիենտներին, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություն:Դա կարղ է լինել ինչպես էնդոկրինոլոգիական, այնպես էլ այլ հիվանդություն, հատկապես, երբ երկարաժամկետ պետք է օգտագործեն #հորմոնալ դեղամիջոցներ,որոնք նպաստում են ոսկրերի հյուսվածքի նոսրացմանը:
----------------
#Օստերոպորոզը`« համր» հիվանդություն
Ժամանակակից բժշկությունը որակում է օստերոպորոզը որպես «համր» հիվանդություն, այսինքն, ոսկորները կարող են լինեն նոսր, բայց հիվանդը դրա մասին չիմանա, իմանում է միայն այն ժամանակ, երբ փոքր վնասվածքների դեպքում ունենում է բավականին մեծ կոտրվածքներ:
Դա է պատճառը, որ ևս մեկ անգամ հորդորում ենք, որ ժամանակին անցնեն այս հետազոտությունը, քանի որ օստեոպորոզի վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս #ժամանակին սկսել բուժումը, ինչը թույլ կտա ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլ նաև գրեթե լիովին վերականգնել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը:
Եղե՛ք առողջ