ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ ԵՎ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ ԵՎ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳ թեմայով նկար

2003թ-ի հուլիսին ՀԱԱ կենտրոնի Գավառ մասնաճյուղում, իսկ 2004թ-ի հունիս ամսից նաև ՀԱԱ կենտրոնում ստեղծվեց ընտանեկան բժշկության և էնդոկրինոլոգիայի բաժանմունքր: Ընտանեկան բժիշկներն իրականացնում են ամենամյա ստուգումներ, խորհրդատվություն՝ ավելի հաճախ հանդիպող սոմատիկ հիվանդության ախտորոշում, բուժում և կանխարգելում։ Հաշվի առնելով էնդոկրին հիվանդությունների տարածվածությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կարևորվում է նաև բժիշկ-էնդոկրինոլոգների կատարած աշխատանք՝ այդ հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման գործում: Էնդոկրին հիվանդությունների խմբում առավել տարածված են շաքարային դիաբետը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները, օստեոպորոզը և այլն: Էնդոկրին հիվանդությունները շատ հաճախ ունեն երկարատև ընթացք: Եվ, իհարկե, ճշգրիտ ախտորոշումից բացի կարևորվում է նաև հիմնավորված բուժումը` կանխարգելելու համար հիվանդության հետագա բարդությունները:

Կենտրոնում իրականացվում են հետևյալ էնդոկրինոլոգիական ծառայությունները`
  • Խորհրդատվություն
  • Շաքարային դիաբետի և նախադիաբետի ախտորոշում և բուժում
  • Մետաբոլիկ սինդրոմի ախտորոշում և բուժում
  • Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Օստեոպորոզի խանգարումների ախտորոշում և բուժում
  • Հիպերպրոլակտինեմիայի ախտորոշում և բուժում
  • Ձվարանների պոլիկիստոզի ախտորոշում և բուժում
  • Հիպերանդրոգենեմիայի ախտորոշում և բուժում
  • Գինեկոմաստիայի ախտորոշում և բուժում

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ ԵՎ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳ թեմայով նկար
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ ԵՎ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳ թեմայով նկար
Copyrights ©2022Beebrand Agency