ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ թեմայով նկար

2016թ-ի հունվարի 11-ից մեկնարկեց ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը կազմված է հետևյալ ենթաբաժիններից՝ ռենտգենոլոգիա, համակարգչային տոմոգրաֆիա և ոսկորների դենսիտոմետրիա:

 Հայ Ամերիկյան Առողջության Կնետրոնի ճառագայթային բաժանմունքը վերազինվել և համալրվել է համակարգչային շերտագրման նոր սարքով՝ Canon Aquilion Prime SP,

Այն հնարավորություն է տալիս կատարել ՀՏ հետազոտությունները մաքսիմալ արագ և անվտանգ եղանակով․

Կատարվում են գլխի, քթի հարակից խոռոչների, ծնոտների, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի հետազոտություններ

Կատարվում են նաև անգիոգրաֆիկ հետազոտություներ

Կոնտրաստային հետազոտություններ

Բաժանմունքում տեղադրված նորագույն համակարգչային տոմոգրաֆը, ռենտգեն թվայնացված սարքը (սկոպիայի առավել հստակ ծրագրով) ապահովում են մարդկանց կոմպլեքս, լիարժեք և վերջնական հետազոտությունները: Ռենտգենյան ճառագայթման վնասակար ազդեցությունը հասցվում է նվազագույնի, եթե հետազոտությունը կատարվում է նորագույն սարքերով։

Շուտով բաժանմունքում կտեղադրվի նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ:

Բաժնում աշխատում են գիտակ, փորձառու և բարեհամբյուր մասնագետներ, որոնք սերտորեն համագործակցում են կենտրոնի բոլոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում մանրակրկտորեն քննարկելով յուրաքանչյուր այցելուի տվյալները՝ ճշգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ոսկորների դենսիտոմետրիաՈսկրի հյուսվածքի խտության որոշում

2006թ. հոկտեմբերին Հայ Ամերիկյան Առողջության կենտրոնում տեղադրվեց Հայաստանում առաջին ոսկորների խտության որոշման սարքավորումը, որը մեծահոգաբար նվրաբերվել է “Hologic” ընկերության կողմից: Սարքն այժմ էլ լավագույնն է մեր երկրում, քանի որ ունի տեղադրված հատուկ ծրագիր՝ FRAX, որը միակն է և շատ ավելի ինֆորմատիվ է։ Այն հնարավորություն է տալիս հետազոտել ամբողջ ողնաշարը ընդամենը 1 րոպեում: Ուժեղ ոսկորները հանդիսանում են ամբողջ օրգանիզմի առողջության հիմքը: Ահա թե ինչու այդքան կարևոր է ախտորոշել մարդու ոսկրային համակարգը՝ հայտնաբերելու համար օստեոպորոզը, որը կարող է բերել կոտրվածքների: Օստեոպորոզը կարող է ի հայտ գալ ոսկրերի հանքային խտության նվազման հետևանքով (առաջին հերթին կալցիումի պակասի արդյունքում); Դենսիտոմետրիան ոսկրերի խտության և հանքային կազմի չափումն է: Այն հանրավորություն է տալիս հայտնաբերել հիվանդության առկայությունը, ինչպես նաև դրա փուլերը և հետագայում օստեոպորոզի զարգացման վերաբերյալ անել ճշգրիտ կանխատեսումներ

Միշտ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Յուրաքանչյուր կին դաշտանադադարի ընթացքում և դրանից հետո պարտավոր է հետազոտել ոսկորների խտությունը` խուսափելու համար կոտրվածքներից և ոսկրային ցավերից: 2006թ. մինչ օրս զննության են ենթարկվել 7,472 այցելու:

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ թեմայով նկար
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ թեմայով նկար
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ թեմայով նկար
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ թեմայով նկար
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ թեմայով նկար
Copyrights ©2022Beebrand Agency