Դենսիտոմետրիա
Դենսիտոմետրիա թեմայով նկար

 

Ոսկորների դենսիտոմետրիա

Ոսկրի հյուսվածքի խտության որոշում

2006թ. հոկտեմբերին Հայ Ամերիկյան Առողջության կենտրոնում տեղադրվեց Հայաստանում առաջին ոսկորների խտության որոշման սարքավորումը, որը մեծահոգաբար նվրաբերվել է “Hologic” ընկերության կողմից: Սարքն այժմ էլ լավագույնն է մեր երկրում, քանի որ ունի տեղադրված հատուկ ծրագիր՝ FRAX, որը միակն է և շատ ավելի ինֆորմատիվ է։ Այն հնարավորություն է տալիս հետազոտել ամբողջ ողնաշարը ընդամենը 1 րոպեում:

Ուժեղ ոսկորները հանդիսանում են ամբողջ օրգանիզմի առողջության հիմքը: Ահա թե ինչու այդքան կարևոր է ախտորոշել մարդու ոսկրային համակարգը՝ հայտնաբերելու համար օստեոպորոզը, որը կարող է բերել կոտրվածքների: Օստեոպորոզը կարող է ի հայտ գալ ոսկրերի հանքային խտության նվազման հետևանքով (առաջին հերթին կալցիումի պակասի արդյունքում); Դենսիտոմետրիան ոսկրերի խտության և հանքային կազմի չափումն է: Այն հանրավորություն է տալիս հայտնաբերել հիվանդության առկայությունը, ինչպես նաև դրա փուլերը և հետագայում օստեոպորոզի զարգացման վերաբերյալ անել ճշգրիտ կանխատեսումներ

Դենսիտոմետրիա թեմայով նկար
Հերթագրում
Ծառայություններ
Copyrights ©2020