ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ թեմայով նկար

Ռադիոլոգիայի բաժանմունքը հիմնադրվել է 1997թ-ին

Ի գիտություն՝ Ըստ Քաղցկեղի Ամերիկյան Ասոցիացիայի ուղեցույցի 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր կին պարտադիր տարին մեկ անգամ պետք է անցնի հետազոտություն՝ անկախ գանգատների առկայությունից:

Ռադիոլոգիայի բաժնում կրծքագեղձի քաղցկեղի` վաղ փուլում հայտնաբերման և կանխման նպատակով իրականացվող ծառայություններն ընդգրկում են`
  • Կրծքագեղձի հետազոտություն
  • Թվայնացված մամոգրաֆ‎իա և ուլտրաձայնային հետազոտություն /սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձի բարակ ասեղային ասպիրացիա` ուլտրաձայնային հսկողությամբ (բջջաբանական հետազոտություն)
  • Քոր բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ (հյուսվածաբանական տարբերակով)
  • Վակում բիոպսիա՝ մամոգրաֆիկ հսկողությամբ
  • Նախավիրահատական ասեղային ուղղեցուցային լոկալիզացիա՝ մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հսկողությամբ (չշոշափվող գոյացությունների և օջախների ուղղորդում)
Կանխարգելիչ նպատակով կատարվում են`
  • ներքին օրգանների /լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզապարկ/ ուլտրաձայնային հետազոտություն
  • փոքր կոնքի խոռոչի օրգանների /արգանդ, ձվարան, փողեր, շագանակագեղձ, սերմնաբշտերի և արտաքին սեռական օրգանների/ ուլտրաձայնային հետազոտություն
  • վահանաձև գեղձի և ռեգիոնար ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն
  • վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիա` ուլտրաձայնային հսկողությամբ (բջջաբանական հետազոտություն)
  • անոթների դուպլեքս հետազոտություն

Բաժանմունքում այսօր օրական սպասարկվում է 100-120 այցելու: 1997թ.-ից ի վեր կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով հետազոտվել է 195,947 այցելու:

Թվային մամոգրաֆիայի առավելությունները`
  •  Ռենտգեն ճառագայթային չնչին բեռնվածություն
  •  Կուրծքը քիչ սեղմելով (ընդամենը ֆիքսելով)՝ բարձր որակի պատկերներ ստանալը
  • Թվային պատկերը հնարավոր է մոտեցնել և մեծացնել, ստանալ բարձր տեսանելիություն ուստի հայտնաբերել քաղցկեղային օջախը դեռևս վաղ՝ սաղմնային փուլում
  • Եռաչափ թվային մամոգրաֆիայի շերտագրման ժամանակ ստացված բազմաթիվ եռաչափ պատկերների օգնությամբ, հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել գեղձային հյուսվածքի վերադրումը՝ խուսափելով լրացուցիչ նկարներից:
  •  Թվային մամոգրաֆիան հնարավորինս դյուրին է դարձնում գեղձային խիտ կրծքի հետազոտումը և թույլ է տալիս մանրակրկիտ վերլուծել և հայտնաբերել միկրոկալցիֆիկատները:

 Հիմնական առաջնայնությունները

 Բաժանմունքում առկա թվային մամոգրաֆների նորագույն ծրագրերի և բացառիկ հնարավորությունների շնորհիվ ստանում ենք առավել ճշգրիտ ախտորոշում: Կենտրոնում գործող թիմային աշխատանքի սկզբունքը մեր բժիշկներին հնարավորություն է տալիս գրեթե չսխալվել: Այստեղ տիրում է փոխըմբռնման, ջերմ և հանդարտ մթնոլորտ, այցելուն երբևէ չի ճնշվում և իրեն չի զգում հիվանդանոցային պայմաններում:

Copyrights ©2022Beebrand Agency