Համակարգչային տոմոգրաֆիա

Համակարգչային տոմոգրաֆիա
Համակարգչային տոմոգրաֆիա թեմայով նկար

Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը համալրված է նորագույն սարքավորումներով: Վերջին սերնդի համակարգչային տամոգրաֆը - Toshiba Aquilion Lightning մոդելի, 32 շերտ ընդունիչներով հզոր սարքը, հնարավորություն է տալիս կատարել բոլոր ԿՏ հետազոտությունները մաքսիմալ արագ և անվտանգ եղանակով: Նորագույն տեխնոլոգիանների կիրառմամբ, մենք ստանում ենք պատկերները 80%-ով իջեցնելով ճառագայթային բեռնվածությունը, որը չափազանց կարևոր է այցելուի անվտանգության համար: Կատարվում են՝  գլխի, քթի հարակից խոռոչների, ծնոտների, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի հետազոտություններ, վերջին սերնդի երակային ներարկիչի օգնությամբ, որը նույնպես բացառիկ է Հայաստանի համար:

  •  Անոթների հետազոտությունները (անգիոգրաֆիա) նույնպես կատարվում են ժամանակակից եղանակով:
  • Բաժանմունքում տեղադրված նորագույն համակարգչային տոմոգրաֆը, ռենտգեն թվայնացված սարքը (սկոպիայի առավել հստակ ծրագրով) ապահովում են մարդկանց կոմպլեքս, լիարժեք և վերջնական հետազոտությունները: Ռենտգենյան ճառագայթման վնասակար ազդեցությունը հասցվում է նվազագույնի, եթե հետազոտությունը կատարվում է նորագույն սարքերով։
  • Բաժնում աշխատում են գիտակ, փորձառու և բարեհամբյուր մասնագետներ, որոնք սերտորեն համագործակցում են կենտրոնի բոլոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում մանրակրկտորեն քննարկելով յուրաքանչյուր այցելուի տվյալները՝ ճշգրիտ ախտորոշում ստանալու համար:

Համակարգչային տոմոգրաֆիա թեմայով նկար
Հերթագրում
Ծառայություններ
Copyrights ©2020