Հիմնական առաջնայնությունները
Բաժանմունքում առկա թվային մամոգրաֆների նորագույն ծրագրերի և բացառիկ հնարավորությունների շնորհիվ ստանում ենք առավել ճշգրիտ ախտորոշում: Կենտրոնում գործող թիմային աշխատանքի սկզբունքը մեր բժիշկներին հնարավորություն է տալիս գրեթե չսխալվել: Այստեղ տիրում է փոխըմբռնման, ջերմ և հանդարտ մթնոլորտ, այցելուն երբևէ չի ճնշվում և իրեն չի զգում հիվանդանոցային պայմաններում: