ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար

 Կենտրոնի բազմաֆունկցիոնալ ծառայությունները տեղակայված են ըստ հարկերի․

Նկուղային հարկում է  գործում   Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որը ներառում է ռենտգենի, համակարգչային տոմոգրաֆիայի և ոսկորների խտության ստուգման, ողնաշարաբանի ծառայությունները, պաթոլոգիական լաբորատորիան և պահեստային սենյակները:

 Կենտրոնի նկուղային հարկի  հետնամասում տեղակայված է  «Doctor’s» սրճարանը։

Առաջին հարկում - տեղակայված են Ռադիոլոգիայի՝ «Կրծքագեղձի հետազոտում և ախտորոշում» և գինեկոլոգիայի բաժանմունքները, Ընտանեկան բժշկի և էնդոկրինոլոգի  ծառայությունը, ընդունարանը և այցելուների սպասասրահները։

Կենտրոնի  մուտքի   անմիջական հարևանությամբ գործում է Դեղատուն:

Երկրորդ հարկում- գտնվում է Օնկո-գինեկոլոգիայի բաժանմունքը(վիրահատական միջամտության կարիք ունեցող այցելուների հետազոտում և նախապատրաստում), Ատամնաբուժարանը, Ընտանեկան բժշկի ու էնդոկրինոլոգի, Վերականգնողական թերապիայի ծառայությունները։ 

 Այս հարկում է  գործում նաև վահանաձև գեղձի, կրծքագեղձի FNA (բացել) հետազոտության, նաև PAP test  ախտորոշումն իրականացնելու համար նախատեսված բջջաբանական լաբորատորիան:

 Երրորդ հարկում գտնվում է կենտրոնի աշխատակազմը՝  գործադիր տնօրենի, աշխատակազմի, հաշվապահական հաշվառման  աշխատասենյակները, ինչպես նաև ուսուցողական կենտրոնը և խորհդակցությունների փոքր  դահլիճը:

Չորրորդ հարկում է տեղակայված   է Վիրահատարանը՝ հետ վիրահատական սրահով և հիվանդասենյակներով, նախասրահ՝ նախապատրաստական և վիրակապական սենյակներով, ինչպես նաև խորհրդատվական սենյակ, վիրակապարան:

Հինգերորդ հարկը ամբողջապես զբաղեցնում է համաժողովների համար նախատեսված մեծ դահլիճը` տեղական, տարածաշրջանային և միջազգային համաժողովների, գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումենրի անցկացման համար:Դահլիճը ծառայում է նաև առցանց վիրասրահ միանալու հնարավորությամբ։

  

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ թեմայով նկար
Հերթագրում
Ծառայություններ
Copyrights ©2020