Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյան
Հրանուշ Հակոբյան թեմայով նկար

   

Սիրելի՛ բարեկամ,

 բարի գալուստ մարդուն  ծառայող կենտրոն։

Մեր հինավուրց հայրենիքում ազգային պետականության հատատումը  հայի դարավոր երազանքն էր և ձգտումը, որն իրականություն դարձավ 1991 թվականին:

ՀայԱմերիկյան Առողջության Կենտրոնի մասնակցությունը անկախ Հայաստանի Հանրապետության կառուցմանը և՛մեծ պատիվ է, և՛ պատասխանատվություն:

Ամերիկահայ բարերար, հայ ժողովրդի արժանի դուստր Ռիթա Պալեանի հետ կյանքի կոչեցինք  մարդասիրական ծրագիր՝  միտված Հայաստանում առողջապահության զարգացմանը, կանանց առողջության պահպանմանը, ընտանիքի բարօրությանն ու  հայրենաշինությանը:

Իր ավելի քան քսանամյագոյության և գործունեության ընթացքումՄամոգրաֆիայի փոքրիկ կենտրոնը վերաճեց  հզոր և առաջավոր առողջապահական կառույցի։Մեկ մասնագիտական ծառայությամբ իր առաջին քայլերն անելուց հետո այն անհրաժեշտաբար վերածվեց բազմաճյուղ բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության, որն օրնիբուն փրկում է հազարավոր մարդկային կյանքեր:

 ՀայԱմերիկյան Մշակութային Միության(նախագահ՝ Ռիթա Պալեան), Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ջանքերի, ամերիկյանբարերարների ումարդասիրական կառույցների աջակցության շնորհիվ  Կենտրոնը ոչ միայն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ունի ճարտարապետական խելացիլուծումներով հրաշալի շենք (ճարտարապետ՝ Վարդգես Պալեան), այլև, Ամերիկայում և Եվրոպայում վերապատրաստված որակյալ բժշկական անձնակազմ։

          Կենտրոնի հարյուրից ավելի աշխատակիցներ  իրենց բարեհամբույր վերաբերմունքովև մասնագիտական բարձր որակներով  օրվա ընթացքում սպասարկում են շուրջ երկու հարյուր այցելուի: Նրանք պարբերաբար  շրջագայում են Հայաստանի և Արցախի բնակավայրերով, լինում Գավառի մասնաճյուղում և իրականացնում բազմաթիվ անվճար հետազոտություններ:

          Կենտրոնը նաև օգտակար ուսումնական ու հետազոտական հարթակ է ապագա բժիշկների՝ ուսանողների և օրդինատորների համար:

          Հաստատության հաջողության գրավականը աշխատանքի  կազմակերպման և ղեկավարման արդյունավետ մեթոդներն ու սկզբունքներն են:

ՀայԱմերիկյան Առողջության Կենտրոնը մատուցում է խորհրդատվական ծառայություններ, իրականացնում հանրային իրազեկման ծրագրեր, կանխարգելում դարի դաժան հիվանդությունը,  բուժում  մարդկանց, թեթևացնում կանանց հոգսերը և հույս ու վստահություն ներշնչում վաղվա օրվա հանդեպ՝ սփռելով սեր և ջերմություն, ավելացնելով բարին ու գեղեցիկը, ամրապնդելով  հրաշքի հավատը:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

այցելե՛ք Կենտրոն և չեք սխալվի,անվարան դիմե՛ք, և արդյունքում կշահի ամենաթանկը, որ շնորհվում է Աստծո կողմից մարդուն՝ կշահեն ձեր կյանքն ու  առողջությունը:

          Բարի՜  գալուստ  Կենտրոն

 Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի

համահիմնադիր Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյան թեմայով նկար
Հրանուշ Հակոբյան թեմայով նկար
Հրանուշ Հակոբյան թեմայով նկար
Հրանուշ Հակոբյան թեմայով նկար
Հրանուշ Հակոբյան թեմայով նկար
Copyrights ©2022Beebrand Agency