Ռիթա Պալեան

Ռիթա Պալեան
Ռիթա Պալեան թեմայով նկար

       Թանկագի՛ն բարեկամ,

ես մեկն եմ Հայոց եղեռնի քուրայով անցած այն սերնդի զավակներից, որոնց ճակատագիրը նետեց օվկիանոսից անդին՝ դարձնելով ԱՄՆ քաղաքացիներ:

Երջանկահիշատակ ամուսնուս՝ Վարդգես Պալեանի հետ այս հյուրընկալ երկրում ստեղծեցինք ապահով կյանք, դաստիարակեցինք երկուշնորհալիզավակ, ունեցանք երջանիկ լինելու համար բոլոր պայմանները…

Սակայն,ինչ-որ մի աներևույթ ուժ, մի ներքին ձայն մեզ հանգիստ չէր տալիս։

Պարտքի, պատասխանատվության, մեր նախնիների  հիշատակի առջև խոնարհվելու և խնկարկելու պահանջը  կամաց-կամաց կերպարանք  էր առնում և  մղում մեզ դեպի Մայր Հայրենիք՝ Հայաստան: 1989 թվականին ԱՄՆ-ում ես հանդիպեցի Հայաստանից եկած մի խանդավառ և բանիմաց աղջկա՝ Հրանուշ Հակոբյանին, և ծայր առավ մեր բարեկամությունը, որ ձգվում է մինչ այսօր: Մեր գործակցության արդյունքում ծնվեց Երևանում մամոգրաֆիայի կենտրոն ստեղծելու հեղեղուկ, մշուշոտ  մի գաղափար, որը տարիների տքնանքի և նվիրումի շնորհիվ կերպարանք առավ և այսօր հառնեց իր առինքնող ու շքեղաշուք տեսքով. սկսվեց կյանքի հաղթարշավը մահվան դեմ…

Տարիների ընթացքում հրեշավոր հիվանդության ամենակուլ ճիրաններից փրկվեցին երիտասարդ ու գեղանի հայ մայրերի կյանքեր՝ բազում ընտանիքների վերադարձնելով բերկրանքն ու երջանկությունը մանուկը ստացավ մորը, ամուսինը՝ կնոջը, մայրը՝ զավակին:

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնը իր բարեխիղճ և նվիրյալ աշխատակազմի, Խաչանուշ Հակոբյանի փայլուն ղեկավարության շնորհիվ արձանագրում է անուրանալի հաջողություններ ու նվաճումներ:

Առողջապահական առաջատար հաստատության  գոյությունը և Կենտրոնի կողմից որակյալ   ծառայությունների մատուցումը  հնարավոր դարձան Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների աջակցության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID), Հայ Ամերիկյան Մշակութային Միության ջանքերի, ամերիկյան բարերարների ու մարդասիրական կառույցների օժանդակության շնորհիվ:

Հայրենիքում Առողջության Կենտրոն հիմնադրելու գործում ինձ մշտապես օգնել և օգնում են իմ ընտանիքը, ամերիկյան և հայաստանյան բարեկամներն ու   ընկերները։

Ես ուրախ եմ, որ մեր պատմական հայրենիքում՝ Հայաստանում ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխանող առողջապահական հաստատություն է գործում, որտեղ առկա են որակյալ բժշկական սպասարկման, ստուգման, ախտորոշման  և բուժման համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ուստի, կոչ եմ անում իմ սիրելի հայրենակիցներին՝ օգտվել Կենտրոնի ծառայություններից և ապրել առողջ, ապահով ու երջանիկ կյանքով։

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի   համահիմնադիր

Ռիթա Պալեան


Ռիթա Պալեան թեմայով նկար
Ռիթա Պալեան թեմայով նկար
Ռիթա Պալեան թեմայով նկար
Ռիթա Պալեան թեմայով նկար
Ռիթա Պալեան թեմայով նկար
Ռիթա Պալեան թեմայով նկար
Ռիթա Պալեան թեմայով նկար
Copyrights ©2020