Հետծննդան մաստիտ
29 Oct 2021
Հետծննդան մաստիտ

Հետծննդան մաստիտ

Զրուցել ենք ՀԱԱԿ բժիշկ-ռադիոլոգ Էլեն Խնկոյանի հետ
Ըստ հետազոտությունների`100 կանանցից տասը երեխայի ծնվելուց հետո կրծքագեղձի բորբոքում`մաստիտ է ունենում: Պատճառը կաթի կուտակումն է ծորաններում կամ մանրէների թափանցումը պտուկի վրա առաջացած ճաքերով։
Ախտանշաններ՝
կրծքագեղձի հարաճուն տեղային ցավ
կրծքագեղձի վրա կարմրավուն և այտուցված սեպաձև տեղամասեր
գրիպանման նշաններով սկիզբ՝ գլխացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմության բարձրացում և դող ու սարսուռ
կաթնածորանի խցանման դեպքում՝ կրծքագեղձում պնդացած և կարմրած ուռուցիկ գոյացություն։
Որպես կանոն մաստիտը հեշտ է բուժվում, կարևոր է միայն այն ժամանակին հայտնաբերել, դիմել բժշկի և անցնել սոնոգրաֆիա, որպեսզի ճիշտ գնահատվի մաստիտի աստիճանը։
 Վաղ դիմելու դեպքում կկարողանաք խուսափել անցանկալի հետևանքներից`վիրահատական միջամտությունից և կրծքով կերակրումն անժամանակ դադարեցնելու անհրաժեշտությունից:

Մաստիտի կանխարգելման հիմքը կերակրման ճիշտ տեխնիկայի ապահովելն է և կրծքով հաճախակի կերակրումները:
Եղեք առողջ

Copyrights ©2022Beebrand Agency