Արգանդի իջեցում կամ արտանկում

Արգանդի իջեցում կամ արտանկում
17 Mar 2021
Արգանդի իջեցում կամ արտանկում

Արգանդի իջեցում կամ արտանկում

Թեմա՝ Կանանց մոտ հեշտոցի պատերի իջեցում և արգանդի արտանկում
Զրուցել ենք ՀԱԱԿ վիրաբույժ-գինեկոլոգ Զարուհի Գրիգորյանի
հետ
  • Արգանդի իջեցումը կամ արտանկումը տեղի է ունենում կապանային ապարատի ու ֆասցիաների թուլացման հետևանքով:
Ցավոք այս խնդիրը հաճախ է հանդիպում կանանց մոտ և ցավոք լինում են դեպքեր, երբ կինը դիմում է բժշկի արդեն բարդացած վիճակում
Որոնք են արգանդի և հեշտոցի իջեցման և արտանկման հիմնական պատճառները՝
  • ծանր ֆիզիկական աշխատանք
  • դժվար ծննդաբերություն
  • հյուսվածքների ատրոֆիա տարեցների մոտ և այլն
Ախտանշաններ՝
Նախնական գանգատներն են՝
  • անմիզապահություն,
  •  աղիների գործունեության խանգարումներ,
  •  ցավեր որովայնի շրջանում,
  • անհարմարություն սեռական հարաբերությունների ժամանակ:
Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման ախտորոշումը
Խնդիրը հայտնաբերվում է գինեկոլոգիական հետազոտության ընթացքում
Բուժումը՝
  • Եթե լինում են թեթև դեպքեր, ապա կիրառվում է ոչ վիրահատական բուժում:
  • Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման առավել բարդ դեպքերում բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով:
  • Հաճախ կիրառվում են նաև օղակներ և պեսարիաներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:
Եթե կատարվում է պլաստիկ միջամտություն, ցանկալի է, որ կինը ծննդաբերի կեսարյան հատման միջոցով:
Սիրելի կանայք բարդություններից խուսափելու համար մի հետաձգեք բժշկի այցելությունը
Եղեք առողջ

Copyrights ©2022Beebrand Agency