17 Mar 2021

Արգանդի իջեցում կամ արտանկում
Թեմա՝ Կանանց մոտ հեշտոցի պատերի իջեցում և արգանդի արտանկում
Զրուցել ենք ՀԱԱԿ վիրաբույժ-գինեկոլոգ Զարուհի Գրիգորյանի
հետ
- Արգանդի իջեցումը կամ արտանկումը տեղի է ունենում կապանային ապարատի ու ֆասցիաների թուլացման հետևանքով:
Ցավոք այս խնդիրը հաճախ է հանդիպում կանանց մոտ և ցավոք լինում են դեպքեր, երբ կինը դիմում է բժշկի արդեն բարդացած վիճակում
Որոնք են արգանդի և հեշտոցի իջեցման և արտանկման հիմնական պատճառները՝
- ծանր ֆիզիկական աշխատանք
- դժվար ծննդաբերություն
- հյուսվածքների ատրոֆիա տարեցների մոտ և այլն
Ախտանշաններ՝
Նախնական գանգատներն են՝
- անմիզապահություն,
- աղիների գործունեության խանգարումներ,
- ցավեր որովայնի շրջանում,
- անհարմարություն սեռական հարաբերությունների ժամանակ:
Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման ախտորոշումը
Խնդիրը հայտնաբերվում է գինեկոլոգիական հետազոտության ընթացքում
Բուժումը՝
- Եթե լինում են թեթև դեպքեր, ապա կիրառվում է ոչ վիրահատական բուժում:
- Հեշտոցի պատերի և արգանդի իջեցման առավել բարդ դեպքերում բուժումն իրականացվում է վիրահատական եղանակով:
- Հաճախ կիրառվում են նաև օղակներ և պեսարիաներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:
Եթե կատարվում է պլաստիկ միջամտություն, ցանկալի է, որ կինը ծննդաբերի կեսարյան հատման միջոցով:
Սիրելի կանայք բարդություններից խուսափելու համար մի հետաձգեք բժշկի այցելությունը
Եղեք առողջ