Շաքարային դիաբետ
05 Mar 2021
Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետ

Ամենը՝ շաքարային դիաբետ հիվանդության մասին
 
Զրուցել ենք ՀԱԱԿ էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանի հետ
Շաքարային դիաբետը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից մեկն է։
Տարբերում են առաջին տիպի դիաբետ, երկրրորդ տիպի և այլ սպեցիֆիկ տեսակներ։
Առաջին տիպը ավելիա շատ հանդիպում է երեխաների,երիտասարդների մոտ, երբ լինում է ինսուլինի բացարձակ անբավարարություն։ Պացիենտը քաշ է կորցնում, ծանր ընթացքի դեպքում զարգանում է կետոացիդոտիկ կոմա։
Երկրրորդ տիպը ավելի հաճախ հանդիպում է 40-ից բարձր տարիքում և ուղեկցվում է ճարպակալմամբ:
Նյութափոխանակության խանգարման հետևանքով առաջացող շաքարային դիաբետը բերում է ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինի քանակի բացարձակ կամ հարաբերական անբավարարության, որը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների
Շաքարային դիաբետը կարող է բերել կուրության, սրտի իշեմիկ հիվանդության, վերջույթների նյարդերի ախտահարման, երիկամների անոթների ախտահարման, գլխուղեղի ինսուլտի, գանգրենայի և այլն։
Նշյալ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ճանաչել հիվանդության ամենահիմնական նշանները և դրանց առկայության դեպքում անմիջապես դիմել մասնագետի։ Ճիշտ կլինի տարին մեկ անգամ, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, որոշել #գլյուկոզի մակարդակը արյան մեջ։
Շաքարային դիաբետի հիմանական ախտանիշներն են թուլությունը, ծարավի անսովոր զգացումը, հաճախակի միզարձակումը, քաշի արագ նվազում կամ ավելացումը, քրոնիկ հոգնածության զգացողությունը, վերջույթների թմրածությունը, տեսողության կտրուկ վատացումը, բերանի չորությունը
Նշված գանգատներից որևէ մեկի առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել մասնագետի:
Հետևեք Ձեր առողջությանը
Եղեք առողջ

Copyrights ©2022Beebrand Agency