Մաստոպաթիա-Լիլիթ Ջանգուլյան

Մաստոպաթիա-Լիլիթ Ջանգուլյան
09 Sep 2020
Մաստոպաթիա-Լիլիթ Ջանգուլյան

Մաստոպաթիա-Լիլիթ Ջանգուլյան

Հաճախ տրվող հարցեր - Մաստոպաթիա
Զրուցել ենք ՀԱԱԿ վիրաբույժ-մամոլոգ Լիլիթ Ջանգուլյանի հետ
Կանանց հաճախ հուզող խնդիրներից մեկը մաստոպաթիան է: Այն բազմապատճառային հիվանդություն է և դիտվում է հաճախ 30-50 տարեկան հասակում:
Մաստոպաթիայի առաջացման գործում նշանակություն ունեն
ժառանգական նախատրամադրվածությունը,
վերարտադրողական շրջանի անբարենպաստ առանձնահատկությունները,
սթրեսը,
շաքարային դիաբետը և կոլագենոզները,
 սնման բնույթի և ռեժիմի խախտումները,
 ներզատիչ գեղձերի դիսֆունկցիան,
 լյարդի հիվանդությունները,

Տարբերում են մաստոպաթիայի տարածուն և հանգուցավոր ձևեր: Դիֆուզ ձևերը իրենց հերթին լինում են կիստոզ, ֆիբրոզ, գեղձային բաղադրիչների գերակշռմամբ և խառը:

Հիմնական Կլինիկական պատկերը:
Առավել հաճախ հանդիպող գանգատը #ցավն է, որը կարող է ունենալ ճառագայթող բնույթ՝ դեպի թիակի կամ ուսահոդի շրջան: Կարող են շոշափվել պնդացած հատվածներ: Կարող է դիտվել տարբեր բնույթի արտադրություն պտուկներից:

Մաստոպաթիայի ախտորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունեն ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտությունները: Համալիր հետազոտություն անցնելուց հետո՝ ժխտելով քաղցկեղի առկայությունը, այցելուն անցնում է ինտենսիվ բուժման կուրս:

Բուժումը կարող է լինել կոնսերվատիվ կամ վիրահատական
----------------------
ԿԱՐԵՎՈՐ
Սիրելի՛ կանայք, խնդրում ենք տարին մեկ անգամ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն, ինչը թույլ կտա խնդրի առկայության դեպքում այն հայտնաբերել վաղ փուլում և այդպիսով խուսափել հետագա բարդություններից:
Առողջ եղեք

Copyrights ©2022Beebrand Agency