Հուշագրի ստորագրում

Հուշագրի ստորագրում
09 Dec 2023
Հուշագրի ստորագրում

Հուշագրի ստորագրում

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը։ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև համաձայնագիր ստորագրվեց, որի շնորհիվ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում քաղցկեղի բուժումն ավարտած երեխաներն ու իրենց ընտանիքները հնարավորություն ունեն վերականգնման շրջան անցնել Գետահովիտի բարձունքում գտնվող չնաշխարհիկ կենտրոնում։ Քաղցկեղը միայն ֆիզիկական հիվանդություն չէ, այն ազդեցություն է ունենում և՛ քաղցկեղ ունեցող անձի և՛ իր ընտանիքի վրա, այն հոգեկան և հոգեբանական մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Այդ պատճառով Հայաստանում և տարածաշրջանում եզակի՝ Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնի գոյությունը շատ կարևոր է քաղցկեղին առերեսված ընտանիքների վերականգնման և բնականոն կյանքին վերադարձի համար։ Համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը ներկա էին Հայ-Ամերիկյան Կենտրոնի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանը, տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և ՀԱԱԿ բժիշկները։ Բարի ընթացք․․․

Copyrights ©2022Beebrand Agency