
Մաստոպաթիա-Լիլիթ Ջանգուլյան
Հաճախ տրվող հարցեր - Մաստոպաթիա
Զրուցել ենք ՀԱԱԿ վիրաբույժ-մամոլոգ Լիլիթ Ջանգուլյանի հետ
Կանանց հաճախ հուզող խնդիրներից մեկը մաստոպաթիան է: Այն բազմապատճառային հիվանդություն է և դիտվում է հաճախ 30-50 տարեկան հասակում:
Մաստոպաթիայի առաջացման գործում նշանակություն ունեն
ժառանգական նախատրամադրվածությունը,
վերարտադրողական շրջանի անբարենպաստ առանձնահատկությունները,
սթրեսը,
շաքարային դիաբետը և կոլագենոզները,
սնման բնույթի և ռեժիմի խախտումները,
ներզատիչ գեղձերի դիսֆունկցիան,
լյարդի հիվանդությունները,
Տարբերում են մաստոպաթիայի տարածուն և հանգուցավոր ձևեր: Դիֆուզ ձևերը իրենց հերթին լինում են կիստոզ, ֆիբրոզ, գեղձային բաղադրիչների գերակշռմամբ և խառը:
Հիմնական Կլինիկական պատկերը:
Առավել հաճախ հանդիպող գանգատը #ցավն է, որը կարող է ունենալ ճառագայթող բնույթ՝ դեպի թիակի կամ ուսահոդի շրջան: Կարող են շոշափվել պնդացած հատվածներ: Կարող է դիտվել տարբեր բնույթի արտադրություն պտուկներից:
Մաստոպաթիայի ախտորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունեն ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտությունները: Համալիր հետազոտություն անցնելուց հետո՝ ժխտելով քաղցկեղի առկայությունը, այցելուն անցնում է ինտենսիվ բուժման կուրս:
Բուժումը կարող է լինել կոնսերվատիվ կամ վիրահատական
----------------------
ԿԱՐԵՎՈՐ
Սիրելի՛ կանայք, խնդրում ենք տարին մեկ անգամ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն, ինչը թույլ կտա խնդրի առկայության դեպքում այն հայտնաբերել վաղ փուլում և այդպիսով խուսափել հետագա բարդություններից:
Առողջ եղեք