12 Jan 2023

Կրծքագեղձի կիստաներ
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ են կրծքագեղձի կիստաները,
Արդյո՞ք վտանգավոր են
Զրուցել ենք ՀԱԱԿ ռադիոլոգ Նունե Խաչատրյանի հետ
- Կրծքագեղձի կիստաները բացարձակ բարորակ փոփոխություններ են՝ դրանք հեղուկով լցված պարկեր են։ Որպես կանոն կիստաների առկայության դեպքում կինը կարող է որևէ գանգատ չունենալ։ Առաջացման հիմնական պատճառը՝ օրգանիզմում կատարվող որոշակի հորմոնալ փոփոխություններն են։ Ավելի հաճախ հանդիպում են երիտասարդ և միջին տարիքի կանանց մոտ, իսկ հետագայում՝ հետդաշտանադադարային տարիքում կարող են ներծծվել։ Կիստաների ամենահաճախ հանդիպող բարդությունը՝ բորբոքումն է, որի առաջացման հիմնական պատճառներ կարող են՝ հանդիսանալ
- 1. Կրծքագեղձի տրավմաները
- 2. Վիրուսային, ինֆեկցիոն հիվանդությունները,ինչպես նաև հարբուխը
- 3. Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ուղղակի ազդեցությունը կրծքերի վրա(հիմնականում արևայրուքի ընդունումը՝ օրվա ոչ ճիշտ ժամերին)։
- Բորբոքման դեպքում կինը կրծքում շոշափում է ցավոտ, կոշտ, շարժուն գոյացություն, երբեմն այդ հատվածում մաշկը կարող է լինել կարմրած։ Անգամ ադյպիսի դեպքում պետք չէ վախենալ, հիմնականում հակաբորբոքային բուժումով շատ հեշտությամբ անցնում են այդ երևույթները։ Երբեմն կիստայի չափերից կախված անհրաժեշտություն է լինում դատարկել նրա պարունակությունը՝ բարակ ասեղային ասպիրացիայի շնորհիվ։
- Հիշեք, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել Բաց մի թողեց Ձեր տարեկան հետազոտությունները Եղեք առողջ սիրելի կանայք