
Ինսուլինային թերապիա
Մի՞ֆ, թե՞ իրականություն
medmedia.am կայքի հյուրն այս անգամ ՀԱԱԿ էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանն էր։
Նրա հետ զրուցել են ինսուլինային թերապիային առնչվող միֆերից մեկի մասին։
Միֆ – Պացիենտներից շատերը կարծում են, որ եթե անցել են ինսուլինային թերապիայի, ապա իրենց հիվանդությունը ծանր է ընթանում։
Իրականություն – Ինսուլինը նշանակվում է ըստ ցուցումների՝ կոմպենսացնելու շաքարային դիաբետը։ Եվ եթե երկրորդ տիպի շաքարային դիաբետ է՝ մենք անցնում ենք ինսուլինային թերապիայի բարդություններից խուսափելու նպատակով։ Առաջին տիպի դիաբետի դեպքում միայն ինսուլինային թերապիա է նշանակվում, իսկ երկրորդ տիպի դիաբետի դեպքում, եթե ինսուլին է նշանակվում, ապա դա չի նշանակում, որ հիվանդությունը ծանրացել է կամ բարդ է ընթանում, ուղղակի դա մեթոդ է, որը նպաստում է պացիենտի առողջության կարգավորմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից։
Եղեք առողջ
Հասցե՝ Հերացի 5
Հեռ. 010563935