Արգանդի պոլիպ
01 Sep 2020
Արգանդի պոլիպ

Արգանդի պոլիպ

Արգանդի պոլիպ
Ինչու՞ է առաջանում արգանդի պոլիպ և ի՞նչ ռիսկի եք դիմում՝ թողնելով այն առանց բուժման:
Թեմայի շուրջ զրուցել ենք Հայ-Ամերկյան Առողջության կենտրոնի գինեկոլոգ Իրինա Սահակյանի հետ
---------------------
Արգանդի պոլիպը բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի գերաճի հետևանքով:
Արգանդի պոլիպի առաջացման հստակ պատճառը դեռևս հայտնաբերված չէ: Ընդունված է համարել, որ պոլիպի առաջացման պատճառը կնոջ օրգանիզմում հորմոնային շեղումներն են:
Արգանդի պոլիպը կարող է առաջանալ ցանկացած տարիքի կնոջ մոտ, կարող է առաջանալ չամուսնացած կանանց մոտ:
------------------------
Երբեմն պոլիպները առհասարակ, որևէ կերպ չեն անհանգստացնում և <<բացահայտվում>> են պատահաբար, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ
Հիմնականում պոլիպի ախտանիշներն են՝ միջդաշտանյան քսվող բնույթի արյունային արտադրությունը,առատ դաշտանը, անպտղությունը:
Երբեմն պոլիպները կարող են վերածվել չարորակ գոյացության, ուստի խորհուրդ է տրվում այն հեռացնել
Ժամանակակից գինեկոլոգիայում արգանդի պոլիպի հեռացումն արվում է շատ հեշտ և արագ
Արվում է #հիստերոռեզեկտոսկոպիա, որը պոլիպների բուժման ամենաանվտանգ եղանակն է: Հնարավորություն է տալիս հեռացնել հենց ախտահարված հյուսվածքը՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու:
Ամբողջ վիրահատական ընթացքը տևում է 15-20 րոպե, 2-3 ժամ հետո կինը դուրս է գրվում հիվանդանոցից. Վիրահատությունից հետո որևէ հետք և անհարմարություն չի լինում:
Վիրահատությունից հետո նշանակվում է անհատական բուժում
------------------
Ավելորդ խնդիրներից խուսափելու համար կինը տարին մեկ անգամ պետք է անցնի պարտադիր բուժզննում
Հետևեք Ձեր առողջությանը և եղե՛ք իրազեկված

Copyrights ©2020