Հոդի սինովիտ
20 May 2022
Հոդի սինովիտ

Հոդի սինովիտ

Մայիսի 20-ը վնասվածքաբան-օրթոպեդների համաշխարհային օրն է
Շնորհավորում ենք
ՀԱԱԿ վնասվածքաբան Արտակ Օհանյանի հետ զրուցել ենք հաճախ տրվող հարցերի շուրջ
Այօրվա թեման՝
Ծնկահոդի սինովիտ.
Ինչ է դա, նշաններն ու պատճառները.
Հաճախ հոդերի վնասվածքներից հետո զարգանում է հոդի սինովիտ, որը իրենից ներկայացնում է հոդի ներքին թաղանթի բորբոքում և հոդում հեղուկի կուտակում։
Ինչպես է դասակարգվում՝
 Առաջնային սինովիտ։ Այս տեսակը զարգանում է արթրիտի, արթրոզի ֆոնի վրա;
Երկրորդային սինովիտ, ձևավորվում է վնասվածքի կամ հիմքում ընկած հիվանդության պատճառով.
Ռեակտիվ սինովիտ, ախտորոշվում է մենիսկի, կապանների վնասվածքների պատճառով և ալերգիայի հետևանք է
Սուր սինովիտ, ձևավորվում է բորբոքման, վարակի, ալերգիայի պատճառով
Քրոնիկ սինովիտ, զարգանում է բուժման բացակայության դեպքում և այլն
Ախտանշաններն են.
Ցավ
Այտուցվածություն
Ջերմության բարձրացում
Հոդում շարժումների սահմանափակում։
Նման ախտանիշների դեպքում պարտադիր դիմեք մասնագետի, հետագա խնդիրներից խուսափելու համար

Copyrights ©2020