Կրծքով կերակրում
04 Mar 2022
Կրծքով կերակրում

Կրծքով կերակրում

Քանի որ վերջերս մեր հաճախորդների մոտ հարցեր էին առաջացել կրծքով կերակրելու թեմայի շուրջ, ՀԱԱԿ վիրաբույժ-գինեկոլոգ Լիլիթ Ջանգուլյանը Lilit Jangulyan ևս մեկ անգամ անդրադարձել է այս թեմային
Ամբողջ աշխարհի բժիշկները պնդում են, որ եթե մայրն ունի բավարար քանակությամբ կաթ, ապա պետք է երեխային բացառապես կրծքի կաթով սնի մինչև 6 ամսական հասակը, քանի որ այդ շրջանում կրծքի կաթը անփոխարինելի, լիարժեք սնունդ է երեխայի համար, որը պարունակում է երեխայի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը:
 Մինչև 6 ամսականը բացառապես կրծքով սնուցումը լիովին ապահովում է երեխայի բոլոր սննդային պահանջները, այդ թվում ջրի պահանջը՝ նույնիսկ շոգ եղանակին:
6 ամիս անց կրքով կերակրմանը զուգահեռ ավելացնում ենք հացվելյալ սնունդ:
Սակայն կրծքով շարունակում ենք կերակրել մինչև 1 տարեկան:
Երեխայի մեծանալուն զուգահեռ աստիճանաբար հավելյալ սնունդը ավելանում է, հետևաբար 1 տարեկանից հետո, երեխան արդեն անհրաժեշտ միկրոտարրերը ստանում է արդեն ոչ այդքան մայրական կաթով, որքան հավելյալ սննդով
Բայց եթե կինը շարունակում է կերակրել' խրախուսելի է:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երեխային մայրական կաթով սնել մինչև 2 տարեկանը, և շեշտում, որ երեխան մեկ տարեկանից հետո արդեն սնվում է ոչ այնքան մայրական կաթով , որքան ավելյալ սննդով, այսինքն ապուրներ, միս , տարբեր մրգեր, բանջրաղեններ և այլն:
Նաև չմոռանանք նշել այն հանգամանքը, որ ապացուցված է, որ մեկ տարեկանից հետո կրծքին մոտեցնելը ոչ այնքան սնելու համար է, որքան երեխայի և մոր միջև մտերիմ, սերտ կապ ստեղծելն է:

Երեխայի աճի և զարգացման, ամուր իմմունային համակարգի ձեռք բերման համար՝ պատասխանու ժամանակահատված է համարվում առաջին 6 ամիսը: Այս ընթացքում երեխան պետք է սնվի բացառապես կրծքի կաթով, ցակալի է դա շարունակել մինչև 1 տարեկանը: Եթե 1 տարեկանից հետո մայրը ի վիճակի է և կաթնարտադրությունը բավարար քանակությամբ է՝ ապա շարունակել կրծքով կերակրումը՝ խրախուսելի է

Copyrights ©2020