Պարտադիր հետազոտություններ

Պարտադիր հետազոտություններ
31 Jan 2022
Պարտադիր հետազոտություններ

Պարտադիր հետազոտություններ

Կրծքագեղձի քաղցկեղ վերապրած այցելուների բժշկական վերահսկողության մասին խոսել է ՀԱԱԿ ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Անի Հակոբյանը
Քաղցկեղը դատավճիռ չէ
Այսօր մենք գրանցում ենք քաղցկեղի լիարժեք բուժման բազմաթիվ դեպքեր, սակայն պետք է շեշտել, որ բուժումից հետո այցելուն պարտադիր պետք է գտնվի բժշկի հսկողութան տակ: Քաղցկեղի նենգությունը կայանում է նրանում, որ այն կարող է կրկնվել, և հստակ փաստ է , որ քաղցկեղ ունեցած կանայք ավելի խոցելի են, և նորից քաղցկեղով հիվանդանալու ռիսկը բարձր է:
Ուստի անհրաժեշտ է շարունակական հսկողություն՝ հիվանդության կրկնությունից խուսափելու համար: Կրծքաբանի ցուցմամբ անհրաժեշտ է առաջին տարին՝ 3 ամիսը մեկ, ապա յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հանձնել արյան որոշակի անալիզներ, անցնել կրծքագեղձի , այլ օրգան համակարգերի հետազոտություններ, տարին մեկ անգամ համակարգչային շերտագրում և այլն.
Հետևեք Ձեր առողջությանը
Եղեք առողջ

Copyrights ©2022Beebrand Agency