25 Jan 2022

Առաջին օգնություն -էպիլեպսիա
Առաջին օգնություն Էպիլեպտիկ ցնցումային նոպայի ժամանակ
ՀԱԱԿ նյարդաբան Լուսինե Վարդանյանը խոսել է էպիլեպտիկ ցնցումային նոպաների ժամանակ առաջին օգնության մասին
Եվ այսպես՝ ինչ է անհրաժեշտ
1, Մնալ հիվանդի կողքին՝ փորձելով ապահովել հնարավորինս անվտանգ շրջակայք՝ փափուկ, հեռու կտրող-ծակող իրերից, գազօջախից, կրակի այլ օջախներից
2, ֆիքսել ժամանակը. սովորաբար գեներալիզացված էպիլեպտիկ նոպան տևում է 2-3 րոպե: 5 րոպե և ավելի տևելու կամ շարունակական ցնցումների դեպքում՝ անհապաղ զանգել շտապ օգնություն
3,հիվանդին պետք է թեքել կողքի դիրքի՝ այդ կերպ ապահովելով շնչուղիների անցանելիությունը
4, կարիք չկա որևէ իր մտցնել բերանի մեջ՝ սեղմված ատամները իրարից հեռացնելու կամ ՛՛լեզուն կուլ չգնալու՛՛ համար. կողքի դիրքի թեքելը բավական է: