Կրծքագեղձի խնդիրներ

Կրծքագեղձի խնդիրներ
29 Oct 2021
Կրծքագեղձի խնդիրներ

Կրծքագեղձի խնդիրներ

ՀԱԱԿ ռադիոլոգ Իննա Մադոյանի հետ զրուցել ենք կրծքագեղձի խնդիրների և դրանց վաղ հայտնաբերման կարևորության մասին
- Շուրջ 20 տարի աշխատելով իբրև բժիշկ- ռադիոլոգ, կարող եմ փաստել, որ հաճախ այցելուները դիմում եմ լուրջ խնդիրներով, բայց հարցին թե ինչն է իրենց անհանգստացնում պատասխանը՝ ոչինչ
Ցավոք ոչինչ ասելով հիմնականում նկատի ունեն ցավի բացակայությունը։
Բայց ևս մեկ անգամ նշում եմ, որ միշտ չէ, որ լուրջ խնդիրները կրծքագեղձում ուղեկցվում են ցավի զգացումով։
Ավելին, հիմնականում, կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում չի արտահայտվում ցավով։
Սիրելի կանայք և աղջիկներ միշտ հիշեք, որ նորմայից ցանկացած շեղումը դիտվում է որպես գանգատ և պետք է արժանանա ուշադրության
Լինում են նաև դեպքեր, երբ այցելուն դիմում է մեզ գանգատվելով մի կրծքագեղձից, բայց հետազոտվելիս պարզվում է, որ խնդիրներն ավելի շատ մյուս կրծքի հետ են կապված։
Միշտ հիշեք, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։
Իսկ վաղ կանխարգելելու համար անհրաժեշտ է տարին մեկ անգամ անցնել բուժզննում

Copyrights ©2020