2003թ-ի հուլիսին ՀԱԱ կենտրոնի Գավառ մասնաճյուղում, իսկ 2004թ-ի հունիս ամսից նաև ՀԱԱ կենտրոնում ստեղծվեց ընտանեկան բժշկության և էնդոկրինոլոգիայի բաժանմունքր: Ընտանեկան բժիշկներն իրականացնում են ամենամյա ստուգումներ, խորհրդատվություն՝ ավելի հաճախ հանդիպող սոմատիկ հիվանդության ախտորոշում, բուժում և կանխարգելում։ Հաշվի առնելով էնդոկրին հիվանդությունների տարածվածությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կարևորվում է նաև բժիշկ-էնդոկրինոլոգների կատարած աշխատանք՝ այդ հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման գործում: Էնդոկրին հիվանդությունների խմբում առավել տարածված են շաքարային դիաբետը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները, օստեոպորոզը և այլն: Էնդոկրին հիվանդությունները շատ հաճախ ունեն երկարատև ընթացք: Եվ, իհարկե, ճշգրիտ ախտորոշումից բացի կարևորվում է նաև հիմնավորված բուժումը` կանխարգելելու համար հիվանդության հետագա բարդությունները: