ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար

Ըստ վիճակագրական տվյալների արգանդի պարանոցի քաղցկեղը իր տարածվածությամբ կրծքագեղձի քաղցկեղից հետո գրավում է երկրորդ տեղը:

  • Մինչև 2001թ-ը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հետազոտությունը (Պապ թեստը) որպես սկրինինգ հասանելի չի եղել Հայաստանում: Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը առաջինն էր, որ սկիզբ դրեց այդ նորագույն մեթոդի կիրառմանը՝ նախաքաղցկեղային հիվանդությունների և արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակին հայտնաբերման և բուժման որակը ավելի արդ յունավետ դարձնելու համար:
  • Մինչ օրս ՀԱԱԿ-ում գինեկոլոգիական զննության է ենթարկվել 87,365 կին: 134-ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 394-ի մոտ հայտնաբերվել է նախաքաղցկեղային վիճակ, ովքեր շարունակել են բուժումը Կենտրոնում՝ կանխարգելելով արգանդի վզիկի քաղցկեղը:
  • Այսօր գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվող կանխարգելիչ հետազոտությունները ներառում են` Pap-smear բջջաբանական հետազոտություն, արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և բարորակ հիվանդությունների վաղ ախտորոշում, կանխարգելում, բուժում, սեռավարակաների ախտորոշում, բուժում, անպտղության ախտորոշում, բուժում, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում, ընտանիքի պլանավորում և կլիմակտերիկ շրջանի կանանց վարում:
  • Արգանդի պարանոցի բարորոակ և նախաքաղցկղային հիվանդությունների բուժման համար Կենտրոնում կիրառվում է Leep /լարային էլեկտրովիրահատական մեթոդը, որը միակն է ՀՀ-ում:Այս միջամտության շնորհիվ, պահպանելով արգանդի պարանոցը, հեռացվում են ախտահարված օջախները, որի շնորհիվ կինը ստանում է լիարժեք բուժում: Այս մեթոդը հնարավորություն է տալիս կնոջը հետագայում ինքնուրույն ծննդաբերել, այսինքն չի տուժում կնոջ մանկածնման ֆունկցիան: Leep-ը անվնաս մեթոդ է, չի պահանջում հոսպիտալացում և ընդհանուր անզգայացում: Միջամտությունից հետո մեկ ամսվա ընթացքում արգանդի պարանոցը լիովին վերականգնվում է:

“Հրաշք երեխաներ” – Անպտղության Բուժում

Կենտրոնի բժիշկները սկսեցին զբաղվել նաև անպտուղ զույգերի բուժմամբ: Այս ոլորտում նրանք կիրառում են այն մոտեցումերն ու տեխնոլոգիաները, որոնք վերապատրաստման ժամանակ յուրացրել էին Բալթիմորի Բժշկական Կենտրոնում:

Կենտրոնի ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս լավագույնս պատրաստված գինեկոլոգիական անձնակազմին գրանցել մի շարք հաջողություններ իրենց աշխատանքային պարակտիկայում: Արդյունքը բավականին տպավորիչ է. 2001թ-ից մինչ օրս այստեղ բուժվել և մայրացել Է անպտղությամբ տառապող և հուսահատ վիճակում գտնվող 176 կին: Կենտրոնն այսօր ունի 176 “հրաշք” երեխա:

 

ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ թեմայով նկար
Copyrights ©2022Beebrand Agency