Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում ռադիոլոգիայի բաժանմունքը ստեղծվել է 1997 թվականին, որտեղ կատարվում են կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելիչ հետազոտություններ և ախտորոշում: Ռադիոլոգիայի բաժանմունքի բացման օրվանից մինչ օրս կատարվել է կրծքագեղձի 274,270 հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 10,902 այցելուի մոտ, իսկ զննումների շնորհիվ փրկվածների թիվը քիչ չէ`7,779 կին: Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հանդիպող ամենատարածված քաղցկեղն է: Երբեմն կրծքագեղձի քաղցկեղ կարող է ախտորոշվել նաև տղամարդկանց մոտ: Մինչ օրս կենտրոնում հետազոտվել է 1,517 տղամարդ այցելու, որի արդյունքում հայտնաբերվել է քաղցկեղի 55 դեպք: