ԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

 

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես փորձում է բժշկական օգնությունը դարձնել հասանելի նաև Հանրապետության մարզերի բնակչության համար: Կենտրոնի բարձրորակ ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով Կենտրոնը 2003թ.-ի հուլիսին ստեղծեց մասնաճյուղ Գավառ քաղաքում: Գավառ մասնաճյուղը ունի վեց աշխատակից:

 

 

 

Կանխարգելիչ նպատակով մասնաճյուղում կատարվում են ՝ 

  • ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտություններ 
  • գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում 
  •  էնդոկրինոլոգիական հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • ընտանեկան բժշկի խորհրդատվություն 
  • սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • թոքային հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • ստամոքս-աղիքային հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • միզասեռական հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • քիթ-կոկորդ հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • նյարդային հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • ռևմատոլոգիական համակարգային հիվանդությունների ախտորոշում ու բուժում 
  • Արյունաբանական լաբորատորիա 

Ինչպես ՀԱԱ Կենտրոնի, այնպես էլ Գավառի մասնաճյուղի բժիշկները մեկից երեք ամիս վերապատրաստվել են ԱՄՆ-ի առաջատար բժշկական կենտրոններում:
Ամեն տարի երկու-երեք անգամ բազմաթիվ ամերիկացի և եվրոպացի բժիշկներից բաղկացած խմբեր են այցելում կենտրոն և աշխատում կենտրոնի, ինչպես նաև Գավառի մասնաճյուղի բժիշկների հետ, ընդունում հիվանդներ, կազմակերպում գիտական սեմինարներ և մեր բժիշկներին փոխանցում բժշկագիտության բնագավառի նորություններն ու ձեռքբերումները:

 ՀԱԱ կենտրոնը սեփական ուժերով ամսական մի քանի անգամ կազմակերպում է արտագնա այցելություններ ՀՀ հեռավոր մարզեր և անվճար հետազոտություններ կազմակերպում կանանց համար:

Մինչ օրս ՀԱԱԿ-ը Հայաստանի 91 հեռավոր քաղաքներում և գյուղերում, իսկ երեքը՝ Արցախում, իրականացրել է 311 բժշկական արտագնա այցելություններ, որոնց ընթացքում 19,216 հիվանդ անվճար հետազոտվել են ՀԱԱԿ-ի առաջնակարգ բժիշկների կողմից:

 

Գավառի մասնաճյուղի հասցեն է՝ ք. Գավառ, Սայադյան 56, հեռ.՝ 2-72-74

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝