ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՀԱԱԿ-ի վեց հարկանի շենքը կառուցվեց ՀՀ Կառավարության, Հայ-Ամերիկյան Մշակույթային Ասոցացիայի, Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և ԱՄՆ բարերարների օգնությամբ և դարձավ ժամանակակից ախտորոշիչ կենտրոն: Շենքի ճարտարապետա-շինարարական նախագծի հեղինակը ամերիկահայ բարերար Վարդգես Բալյանն է:

Կարևորելով ՀԱԱԿ-ի գործունեությունը` ՀՀ կառավարությունը 2002թ.-ի հունիսին հատուկ հրամանագրով շենքը և հարակից տարածքը նվիրաբերեց Կենտրոնին: Վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) մասնակի ֆինանսավորման շնորհիվ: Այնուամենայնիվ, ծրագրի ծախսերի գերակշռող մասը իրականցվում է Հայ Ամերիկյան Մշակութային Ասոցիացիայի կողմից:

Ընդլայնված ՀԱԱԿ-ի կառուցվածքն է`

Նկուղ – այստեղ տեղակայված են Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որը ներառում է ռենտգենոլոգիայի, համակարգչային տոմոգրաֆիայի և ոսկորների խտության ստուգման ծառայությունները, ողնաշարաբանի ծառայությունը, պաթոլոգիական լաբորատորիան և պահեստային սենյակները: Սենյակ է նախատեսված նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի համար:

Այստեղ է տեղակայված նաև գողտրիկ «Doctor’s» սրճարանը, որն իր դռներն է բացել այցելուների առջև և առաջարկում է տնական համեղ աղցանների, ուտեստների և թխվածքների լայն տեսականի:


Առաջին հարկ - այստեղ տեղակայված են Ռադիոլոգիայի «Կրծքագեղձի հետազոտում և ախտորոշում» և գինեկոլոգիայի բաժինները, լաբորատորիա, ընդունարան և այցելուների սպասասրահներ, դեղատուն, ինչպես նաև ֆայլադարան:


Երկրորդ հարկ – այստեղ տեղակայված են ուրոլոգիայի բաժինը (շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում), օնկո-գինեկոլոգիայի բաժինը (վիրահատական միջամտության կարիք ունեցող այցելուների հետազոտում և նախապատրաստում), ատամնաբուժարանը, ընտանեկան բժշկի ու էնդոկրինոլոգի, ինչպես նաև վերականգնողական թերապիայի ծառայությունները: Այս հարկում նույնպես կա փոքր լաբորատորիա:


Երրորդ հարկ - այստեղ տեղակայված են գործադիր տնօրենի, ադմինիստրատիվ աշխատակազմի և հաշվապահական սենյակները, ինչպես նաև ուսուցողական կենտրոնը և փոքր կոնֆերանս-դահլիճը:


Չորրորդ հարկ – Վիրահատարան՝ հետվիրահատական սրահով և հիվանդասենյակներով, նախասրահ՝ նախապատրաստական և վիրակապական սենյակներով։


Հինգերորդ հարկ – Կոնֆերենս-դահլիճ` նախատեսված տեղական, տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսների, սեմինարների և այլ միջոցառումենրի անցկացման համար:

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝