ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

Ինչպես սկսվեց... 

«Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1990-ականներից: 23տարի առաջ Հայաստանում կրծքագեղձիքաղցկեղի ավերիչ ազդեցությունը մեղմելու համար Հայ-Ամերիկյան Մշակութային Միություն՝ հանձինս, Ռիտա Պալեանի, սկսեց վճռական քայլեր ձեռնարկել:

Որոշվեց, որ ծրագիրը չպետք է սահմանափակվի սարքավորումներ ներկրելով, այլ պետք է դառնա ուսումնական և առողջապահական ձեռնարկի հիմք, որի շնորհիվ կկրթվեն ոչ միայն բժշկական համալսարանի ուսանողներն ու օրդինատորները, այլև ողջ հասարակությունը՝ մանավանդ կանայք:

Իրազեկվածության պակաս

Այն տարիներին Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ էին  գիտակցում մամոգրաֆիայիկարևորագույն դերն ու նշանակությունը կանանց կյանքում: Սակայն կրծքագեղձի քաղցկեղը շարունակում էր զարգանալ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր և, ցավոք, միտում ուներ երիտասարդանալու: Սա էր դրդապատճառը, որ սկսվեց մեծ ու կարևորագույն մի նախագծի մշակում, որը, շնորհիվ Ռ. Պալեանի ազգանվեր և հայրենասեր մղումների և Հ. Հակոբյանի համառ ջանքների, 1997թ. ապրիլ 28-ին դարձավ իրականություն: ՀՀ Կառավարությունը, գիտակցելով ծրագրի կարևորությունը, հատկացրեց տարածք՝ այս շենքում գործունեություն ծավալելու համար: Անմիջապես սկսվեցին մաքրման և վերանորոգման աշխատանքները: Շատ շուտով ԱՄՆ-ից բերված սարքերն արդեն տեղադրված էին շենքի I հարկում, իսկ ամերիկացի մասնագետներն սկսել էին մեր բժիշկների ուսուցման գործընթացը: Այն ժամանակ անգամ իրենք՝ հիմնադիրներն էլ չէին կարող պատկերացնել, թե ինչ հեռուն գնացող և «ձնագնդի» էֆֆեկտ ունեցող ծրագիր են սկսել, որի արդյունքում փրկվելու են հազարավոր կյանքեր: Այս ծրագիրն իր հետ Հայաստան  բերեց մի շարք նորամուծություններ, որոնց մասին  մինչ այդ պատկերացում  անգամ չունեինք՝ սկսած քայլարշավներից, աշխատանքի կազմակերպման արևմտյան ստանդարտներից, արտագնա հետազոտություններից, վերջացրած ամենաարդիական բժշկական նվաճումներով:

Կարևորնախաձեռնություն, որն իր շուրջ հավաքեց համախոհների մեծ բանակ

Այս ձեռնարկը չէր կարող աննկատ մնալ, ուստի շուտով այն իր վրա բևեռեց նաև ԱՄՆ դեսպանատան USAID-ծրագրի ղեկավարների ուշադրությունը, որոնք տ-ն Ռ. Պալյանի հետ կապ ստեղծելով՝ առաջարկեցին իրենց մասնակցությունն ու ընկերակցությունն այս Ասվածահաճո աշխատանքում: 2001թ. ՀՀ Կառավարության որոշմամբ ամբողջ շենքը նվիրվեց կենտրոնին, և տ-ն Պալյանի ամուսնու՝ տաղանդավոր ճարտարապետ Վարդգես Պալյանի մտքի թռիչքի և տքնաջան աշխատանքի արդյունքում և շնորհիվ USIAD-ASHA ծրագրի մասնակի ֆինանսավորման մի քանի տարվա ընթաքում վեր խոյացավ ամուր և ամերիկյան ստանդարտներին համապատասխանող, բայց հայկական ճարտարապետությանը հարիր այս հոյակերտ կառույցը:

Տարեցտարի այցելուներն ավելանում են...

Սկզբնական շրջանում կենտրոնի այցելուները բավականին սակավաթիվ էին, սակայն այսօր մեր ծառայություններից օգտվում են օրական 180-220 մարդ: Այժմ արդեն կենտրոնի ախտորոշումների շնորհիվ քաղցկեղի ճիրաններից փրկվել է մոտ 14,547  հայուհի: 23 տարիների ընթացքում կատարվել է 648,857հետազոտություն: Կենտրոնի բացման օրից մինչև օրս կատարվել է կրծքագեղձի320,969հետազոտություն: Կենտրոնում հետազոտվել է 1,829տղամարդ այցելու, որոնցից 78-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

Կենտրոնը հագեցած է բժշկական նորագույն սարքավորումնրեով

Տիկին Պալյանի շնորհիվ Կենտրոնը հագեցած է տարածաշրջանում եզակի սարքավորումներով և, ամենակարևորը, թվայնացվածշերտագրողմամոգրաֆ սարքերով, որը թույլ է տալիս գոյացությունը խոշորացնել մինչև 1000 անգամ, այսինքն՝ հնարավոր է դարձնում այն հետազոտել միլիմետրի ճշգրտությամբ, ինչն էլ արդյունավետ բուժման նախապայմանն է։ Այժմ արդեն առողջության՝ տարածաշրջանում իր բնույթով միակ կենտրոնը դարձել է բժշկական նորագույն սարքավորումնրեով զինված, գերժամանակակից տեխնիկայով հագեցած բժշկական մի հաստատություն, որը հնարավորություն է ընձեռնում հասարակությանը օգտվելու բժշկական աշխարհում գործող ամենավերջին նորամուծություններից:

Կենտրոնն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Կենտրոնն ունենում է այցելուներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և արտասահմանյան այլ երկրներից: Այստեղ իրենց տարեկան ստուգումներն են կատարում նաև արտասահմանցի՝ ՀՀ –ում աշխատող դեսպանատների և ՀԿ-ների աշխատակիցները:

Արտագնա այցեր ՀՀ և Արցախ

 ՀԱԱ կենտրոնը սեփական ուժերով ամսական մի քանի անգամ կազմակերպում է արտագնա այցելություններ ՀՀ հեռավոր մարզեր և անվճար հետազոտություններ կազմակերպում մարդկանց համար:

Մինչ օրս ՀԱԱԿ-ը Հայաստանի 94 հեռավոր քաղաքներում և գյուղերում, իսկ 8-ը՝ Արցախում, իրականացրել է 394 բժշկական արտագնա այցելություն, որոնց ընթացքում 25,209 հիվանդ անվճար հետազոտվել են ՀԱԱԿ-ի առաջնակարգ բժիշկների կողմից:

 

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝