ՏՆՕՐԵՆԻ ԽՈՍՔ

 

Հարգելի՛ այցելու,

   Արդեն 23 տարի է պատիվ ունեմ աշխատել Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնում (ՀԱԱԿ) եւ ղեկավարել 126 անդամից բաղկացած մի թիմ: Պատիվ է ինձ համար օգնել իմ ժողովրդին ու նվիրվել մի աշխատանքի, որն ուղղված է հայ կանանց, մայրերի և նրանց ընտանիքների բարօրության ապահովմանը:
   Այս կենսապես կարևոր ծրագիրն իրականացնելու համար հաղթահարել ենք շատ մեծ դժվարություններ և մարտահրավերներ` այն դարձնելով մեր կյանքի առաքելության անբաժան մասը: Այսպես ես ինձ պիտանի և օգտակար եմ զգում:


   Կենտրոնի բոլոր բժիշկները պարբերաբար վերապաստրաստվում են ԱՄՆ-ի և Եվրոպական առաջատար կլինիկաներում՝ լրացնելով իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները լավագույն պրոֆեսորների աջակցությամբ:

  Այսօր կենտրոնում օրական հետազոտվում է մոտ 220 մարդ, որոնք հետագայում դառնում են մեր հավատարիմ և մշտական այցելուները, քանի որ արժանանում են յուրահատուկ և հոգատար վերաբերմունքի:Գործունեության 23 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 648,857հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է 45-50 հազար կին: Կենտրոնի բացման օրից մինչև օրս կատարվել է կրծքագեղձի 320,969հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 14,547այցելուի մոտ: Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 122 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Կազմակերպվել են 96 փոխայցեր, որոնց ընթացքում կատարվել են բազմաթիվ վիրահատություններ՝ ինքնավստահություն և երջանկություն պարգևելով հազարավոր հայուհիների:

   Այսօր արդեն իրականություն է դարձել մեր հիմնադիրների երազանքը՝ հայտնաբերել վտանգավոր գոյացությունները նախաքաղցկեղային փուլում:Ինչպես նաև այս նախաձեռնությունը մեծ ուշադրության արժանացավ ԱՄՆ դեսպանատան USAID-ծրագրի ղեկավարների կողմից: Կենտրոնի կայացման գործում  մեծ դեր են կատարել USIAD-ASHA դրամաշնորհային ծրագրերը, Vivacell MTS-ը, որոնց շնորհիվ շատ մեծ ու կարևոր ծրագրեր չմնացին թղթի վրա, այլ դարձան իրականություն: Եվ իհարկե, այս ամենը հնարավոր է դարձել շնորհիվ կենտրոնի աշխատակազմի, որը բաղկացած է երիտասարդ, խոստումնալից, բանիմաց և կիրթ մարդկանցից, որոնց համար աշխատավայրը իրենց տունն է և ընտանիքը::Ես երջանիկ եմ, որ աշխատում եմ նման մի կոլեկտիվի հետ, որոնց բացառիկ աշխատանքով ոգևորված եմ, և դա մղում է ինձ նոր նվաճումների, որոնք դառնում են հնարավոր, քանի որ ունենք մեր թիկունքում հզոր հիմնադիրներ՝ Ռիտա Պալեան և Հրանուշ Հակոբյան: Այս երկու կանանց անկոտրում կամքի, պետական մտածելակերպի, անհուն հայրենասիրության արդյունքը այս կենտրոնն է` թափանցիկության, անկաշառության, նվիրված աշխատանքի մի օրինակ, որը բազմիցս արժանացել է մրցանակների, պատվոգրերի և շնորհակալական խոսքերի: Իսկ ժողովրդի վստահությունն ամենակարևորն է մեզ համար:

 

    Հարգանքներով՝
    Խաչանուշ Հակոբյան

 

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝