ՈւՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուրոլոգիական ծառայությունը Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնում հիմնադրվել է 2011թ. սեպտեմբեր ամսին։ Բաժանմունքի նպատակն է իրականացնել շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգ և տրամադրել լիարժեք ուրոլոգիական ծառայություններ մեր հայրենակիցներին:


ՀԱԱ Կենտրոնի Ուրոլոգիայի բաժանմունքում կանխարգելման նպատակով իրականացվող ծառայություններն են՝ 

Տղամարդկանց անպտղության բուժում և վիրահատություն

Սեռական խանգարումների բուժում (էրեկտիլ դիսֆունկցիա, վաղաժամ սերմնաժայթքում և այլն)

Շագանակագեղձի հիվանդությունների (քաղցկեղ, ադենոմա, պրոստատիտ) ախտորոշում, բուժում և վիրահատություն

Միզաքարային հիվանդության ախտորոշում և բուժում

Միզուղիների բորբոքումների և սեռավարակների ախտորոշում և բուժում

Ուրոլոգիական հիվանդությունների էնդոսկոպիկ և բաց վիրահատություններ

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝