ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱԱ Կենտրոնի‬ ֆիզիոթերապևտը ապահովում է հետվիրահատական վերականգնումը՝ կանխարգելման նպատակով կատարելով՝

մանուալ լիմֆոդրենաժ,

անհատական բուժումներ հատուկ վարժություններով, որպեսզի պրոցեդուրան ունենա լավագույն արդյունք: 

Կատարվում է նաև՝

 հետվիրահատական վերականգնողական թերապիա:

 հետվնասվածքային վերականգնողական թերապիա:

 հետինսուլտային վերականգնողական թերապիա: 


Յուրաքանչյուր վիրահատությունից հետո մարդկանց օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, և երկար ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար: Կրծքագեղձի քաղցկեղի պարագայում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում մասնակի կամ ամբողջությամբ հեռացնելու կրծքագեղձը, որի հետևանքով հնարավոր է, որ մի շարք բարդություններ առաջանան.

ընդհանուր թուլություն,

այտուց,

սպի,

հոդերի շարժումների նվազեցում:

Այդ իսկ պատժառով Վիրահատությունից հետո կարևոր է սկսել վերականգնողական թերապիան հնարավորինս շուտ՝ արագ ապաքինվելու, բարդությունները կանխելու և հնարավորինս շուտ կյանքի բնականոն ընթացքին վերադառնալու համար:

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝