ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ռադիոլոգիայի բաժանմունքը հիմնադրվել է 1997թ-ին

Ի գիտություն՝

Ըստ Քաղցկեղի Ամերիկյան Ասոցիացիայի ուղեցույցի 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր կին պարտադիր տարին մեկ անգամ պետք է անցնի հետազոտություն՝ անկախ  գանգատների առկայությունից:

 Ռադիոլոգիայի բաժնում կրծքագեղձի քաղցկեղի` վաղ փուլում հայտնաբերման և կանխման նպատակով իրականացվող ծառայություններն ընդգրկում են` 

 Կրծքագեղձի հետազոտություն

  • Թվայնացված մամոգրաֆ‎իա և ուլտրաձայնային հետազոտություն /սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձի բարակ ասեղային ասպիրացիա` ուլտրաձայնային հսկողությամբ (բջջաբանական հետազոտություն)
  • Քոր բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ (հյուսվածաբանական տարբերակով)
  • Վակում բիոպսիա՝ մամոգրաֆիկ հսկողությամբ
  • Նախավիրահատական ասեղային ուղղեցուցային լոկալիզացիա՝ մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հսկողությամբ (չշոշափվող գոյացությունների և օջախների ուղղորդում) 

 

 Կանխարգելիչ նպատակով  կատարվում են` 

  • ներքին օրգանների /լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզապարկ/ ուլտրաձայնային հետազոտություն
  • փոքր կոնքի խոռոչի օրգանների /արգանդ, ձվարան, փողեր, շագանակագեղձ, սերմնաբշտերի և արտաքին սեռական օրգանների/ ուլտրաձայնային հետազոտություն 
  • վահանաձև գեղձի և ռեգիոնար ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն
  • վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիա` ուլտրաձայնային հսկողությամբ (բջջաբանական հետազոտություն)
  • անոթների դուպլեքս հետազոտություն 

 

Բաժանմունքում այսօր օրական սպասարկվում է 100-120 այցելու: 1997թ.-ից ի վեր կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով հետազոտվել է  195,947 այցելու:

 

Թվային մամոգրաֆիայի առավելությունները`

  •   Ռենտգեն ճառագայթային չնչին բեռնվածություն
  • Կուրծքը քիչ սեղմելով (ընդամենը ֆիքսելով)՝ բարձր որակի պատկերներ ստանալը
  • Թվային պատկերը հնարավոր է մոտեցնել և  մեծացնել, ստանալ բարձր տեսանելիություն, ուստի հայտնաբերել քաղցկեղային օջախը դեռևս վաղ՝ սաղմնային փուլում
  • Եռաչափ թվային մամոգրաֆիայի շերտագրման ժամանակ ստացված բազմաթիվ եռաչափ պատկերների օգնությամբ հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել   գեղձային հյուսվածքի վերադրումը՝ խուսափելով լրացուցիչ նկարներից:
  • Թվային մամոգրաֆիան հնարավորինս դյուրին է դարձնում գեղձային խիտ կրծքի հետազոտումը և թույլ է տալիս մանրակրկիտ վերլուծել և հայտնաբերել միկրոկալցիֆիկատները:

 Հիմնական առաջնայնությունները

 Բաժանմունքում առկա թվային մամոգրաֆների նորագույն ծրագրերի և բացառիկ հնարավորությունների շնորհիվ ստանում ենք առավել ճշգրիտ ախտորոշում: Կենտրոնում գործող թիմային աշխատանքի սկզբունքը մեր բժիշկներին  հնարավորություն է տալիս գրեթե չսխալվել: Այստեղ տիրում է փոխըմբռնման, ջերմ և հանդարտ մթնոլորտ, այցելուն երբևէ չի ճնշվում և իրեն չի զգում հիվանդանոցային պայմաններում: 

 

 

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝