Նորություններ
Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Նունե Խաչատրյանը ներկայացրել է մեր նոր սարքի առավելությունները 26 Մայիս 2020

#Նոր_մամոգրաֆի_մասին
Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Նունե Խաչատրյանը  ներկայացրել է մեր նոր սարքի առավելությունները
- Հարգելի' հետևորդներ, սիրով տեղակացնում ենք, որ Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնը զինվել է նոր՝ 2020թ-ի արտադրության մամոգրաֆով՝ Hologic Selenia 3Dimensions Mammography with Tomosynthesis and Vacuum-Assisted Breast Biopsy Systems, որը համարվում է ոլորտում նորագույնը և ունի բազմաթիվ առավելություններ:Այցելուն ստանում է ճառագայթման նվազագույն չափաբաժին, ապահովելով կրկնակի բարակ շերտերով դիտարկում /կրկնակի բարակ, քան նախկինում/, շատ հստակ նաև ծավալային /3D և սինթետիկ 2D/ պատկերներ, ուստի և ճշգրիտության շատ բարձր մակարդակ
#Շատ_կարևոր
Նոր սարքի շնորհիվ հնարավոր է խուսափել անհիմն վիրահատություններից, քանի որ այս մամոգրաֆի կարևորագույն առանձնահատկություններից է ՝ մամոգրաֆիկ հսկողությամբ բիոպսիան (վակում VB), որը հնարավորություն է տալիս միայն մամոգրաֆիկ հետազոտմամբ առանձնացող մի քանի մմ մեծությամբ օջախների, միկրոկալցիֆիկատների բիոպսիայի, հյուսվածքաբանական ախտորոշման

Իսկ նրանց, ովքեր խուսափում են մամոգրաֆիայից, պատճառաբանելով, թե ցավոտ է.

Տեղեկացնում ենք, որ այս սարքով հետազոտությունը գրեթե անցավ է, քանի որ այն զինված է կրծքի կորություն ունեցող հարթակով, որն էլ ապահովում է անհարմարության բացակայություն։

Նոր մամոգրաֆը ձեռք է բերվել ԱՄՆ կառավարությունից ստացած դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանում իրականացնելու «Ամերիկյան դպրոցները և հիվանդանոցներն արտերկրում (ASHA)» դրամաշնորհային ծրագիրը։

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝