Նորություններ
Համալրում նոր մամոգրաֆով 06 Ապրիլ 2020

 

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնը համալրվել է նոր սերնդի մամոգրաֆով /2020թ. HOLOGIC/,որը համարվում է ոլորտում նորագույնը իր տեսակի մեջ: 


Այն ունի բազմաթիվ նոր առանձնահատկություններ
Այցելուն ստանում է ճառագայթման նվազագույն չափաբաժին` ապահովելով շերտ առ շերտ /կրկնակի բարակ շերտերով քան նախկինում/ դիտարկում, շատ հստակ նաև ծավալային /3D և սինթետիկ 2D/ պատկեր, ուստի և ճշգրիտության շատ բարձր մակարդակ: 
Նոր մամոգրաֆի կարևորագույն հավելումներից է մամոգրաֆիկ հսկողությամբ բիոպսիան (վակում VB), որը հնարավորություն է տալիս միայն մամոգրաֆիկ հետազոտմամբ առանձնացող մի քանի մմ մեծությամբ օջախների, միկրոկալցիֆիկատների բիոպսիայի, հյուսվածքաբանական ախտորոշման, որով և հնարավոր է խուսափել անհիմն վիրահատությունից:
Այս սարքով հետազոտությունը գրեթե անցավ է, քանի որ կուրծքն ուղղակի ֆիքսվում է կրծքի կորություն ունեցող հարթակով, որն էլ ապահովում է անհարմարության բացակայություն:

Նոր մամոգրաֆը ձեռք է բերվել ԱՄՆ կառավարությունից ստացած դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանում իրականացնելու «Ամերիկյան դպրոցները և հիվանդանոցներն արտերկրում (ASHA)» դրամաշնորհային ծրագիրը։

Փրկելով մեկ կյանք, փրկվում է մեկ ընտանիք
Եղե՛ք իրազեկված 
Հետևե՛ք Ձեր առողջությանը

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝