Նորություններ
Սոնոգրաֆիա, թե մամոգրաֆիա, ե՞րբ և ո՞ր հետազոտությունն է անհրաժեշտ կատարել 14 Մայիս 2020

 

Սոնոգրաֆիա, թե մամոգրաֆիա, ե՞րբ և ո՞ր հետազոտությունն է անհրաժեշտ կատարել

 

ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ անցնել հետազոտությունները

Զրուցել ենք Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար, ուռուցքաբան Արմեն Քոչարյանի հետ

Սովորաբար դա արվում է տարիքային որոշակի բաժանումներով: Եթե չկա բացարձակ ցուցում և անհրաժեշտություն, ապա մինչև 35 տարեկան արվում է սոնոգրաֆիա, եթե կա ժառանգական ծանրաբեռնվածություն, հայտնաբերվում են շոշափվող գոյացություններ կամ սկրինինգային այլ հետազոտությունների ժամանակ հայտնաբերվում են որոշ հիվանդություններ, ապա նպատակային արվում է մամոգրաֆիկ հետազոտություն:

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում ընդունված է մամոգրաֆիա կատարել 35 տարեկանում: Կատարվում է կրծքագեղձերի մամոգրաֆիայի մեկ նկար, ոորպեսզի ինֆորմացիա լինի գեղձի վերաբերյալ  և դրանից հետո տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնել սոնոգրաֆիկ քննություն: 40-ից մինչև 50 տարեկան՝ 2 տարին մեկ կատարվում է մամոգրաֆիա, եթե չկան արտահերթ ցուցումներ: 50-ից մինչև 80 տարեկանը՝  տարին մեկ անգամ անհրաժեշտ է անցնել  մամոգրաֆիկ քննություն, 80 տարեկանից հետո հիվանդը ինքն է որոշում գալ հետազոտության, թե ոչ:

Մենք կողմնակից ենք պարբերաբար արվող սկրինինգային հետազոտություններին, որի ժամանակ հնարավոր է վաղաժամ հայտնաբերել հիվանդությունը և կանխել հետագա զարգացումը: Մենք կատարում ենք իրազեկման աշխատանքներ, որպեսզի մեր հասարակության շրջանում ձևավորվի պարեբաբար հետազոտվելու մշակույթը:

 Մեր կենտրոնը ունի ախտորոշման բոլոր հնարավորություները, վերջերս համալրվել  է գերժամանակակից վակումային բիոպսիայի սարքով, որը  կատարում է մամոգրաֆիկ քննություն, միևնույն ժամանակ, նաև անհրաժեշտության դեպքում կատարում է միլիմետրի հասնող օջախների հեռացում, նաև ունենք հատուկ կահավորված սենյակ, որտեղ կատարվում է բիոպսիա:

Եվս մեկ անգամ նշում եմ, որ քաղցկեղի լավագույն բուժումը կանխարգելումն է

Հետևեք Ձեր առողջությանը և եղե՛ք իրազեկված

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝