Նորություններ
Հաճախ տրվող հարցեր, թեման՝ կրծքագեղձի քաղցկեղ 15 Ապրիլ 2020

Հաճախ տրվող հարցեր

Թեման՝ կրծքագեղձի քաղցկեղ

Մեր ֆեյսբուքյան էջին ուղղած հարցերին սիրով պատասխանել է  Հայ – Ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ  Անի Հակոբյանը

Հարց № 1 Ի՞նչ ախտանիշներ են լինում կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ

Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում չունի որևէ կլինիկական դրսևորում, անգամ բժիշկը չի կարող շոշափել այն: Քաղցկեղին բնորոշ շոշափվող կոշտացումը, մաշկի փոփոխությունը, պտուկի հետքաշումը, երբեմն վերքային մակերեսները, անոթափոսի շոշափվող ավշային հանգույցները և այլն, դրսևորովում են արդեն բավականին ուշ փուլերում: Ուստի շատ կարևոր է, որ կինը տարին մեկ անգամ անցնի հետազոտություն, անկախ գանգատների առկայությունից:

Հարց № 2 Ո՞ր տարիքային խումբն է թիրախավորում քաղցկեղը

Քաղցկեղի համար ամենից խոցելի է 45-ից բարձր տարիքի կանանց խումբը /ամենահաճախը 50-60 տ/: Ցավոք կրծքագեղձի քաղցկեղը շատ է երիտասարդացել, մենք արձանագրել ենք քաղցկեղ անգամ 19 տարեկան աղջկա մոտ, այն հանդիպում է  հղիների, կերակրող մայրերի մոտ ևս, որոնք հաճախ բավականին ուշ են դիմում, մտածելով թե խնդիրները կապված են կրծքի ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ:

Հարց № 3 Հնարավոր է բուժել քաղցկեղը

Այո, իհարկե հնարավոր է, և որքան շուտ է հայտնաբերվում այն, այդքան ավելի հեշտ ենք հասնում դրական արդյունքի: Քանի որ առավել հեշտ է քաղցկեղը կանխարգելել, քան բուժել`ամբողջ աշխարհում պարբերաբար անցկացվում են իրազեկման միջոցառումներ, մեր կենտրոնը ևս անմասն չի մնում այդ միջոցառումներից: Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել` 40 տարեկանիից հետո անցնելով ամենամյա մամոգրաֆիկ զննություն՝ «առողջ կնոջ զննությունն է, որն ուզում է մնալ առողջ» :

-------------

Եվ վերջում, ևս մեկ անգամ, խնդրում ենք կանանց չսպասել քաղցկեղի կլինիկական դրսևորումներին, խնդրում ենք դիմել բժշկի առողջ վիճակում: Կարևոր է քաղցկեղը որսալ նախաքաղցկեղային փուլում, իսկ դա ենթադրում է արդեն փոքրիկ միջամտություն, առանց կրծքի հեռացման  և դեպքերի մեծ մասում առանց քիմիեթերապիայի և ճառագայթային բուժման, ինչն էլ իր հետ բերում է ժամանակի և ֆինանսի մեծագույն խնայողություն»:

Քաղցկեղը դատավճիռ չէ

Հետևեք Ձեր առողջությանը

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝