Նորություններ
Հաճախ տրվող հարցեր՝ թոքաբորբ 09 Ապրիլ 2020

 

Մեր կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Արմինե Գաբրիելյանը սիրով պատասխանում է այս օրերին ամենահաճախ տրվող հարցերին:

Թեման՝ թոքաբորբ

 Հարց N 1 Որո՞նք են թոքաբորբի զարգացման պատճառները

 Հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել տարբեր հարուցիչներ՝ բակտերիաները,  վիրուսները, սնկերը և այլ պարազիտներ: Թոքաբորբ կարող է առաջանալ նաև այլ պատճառներից, օրինակ, երբ կան ուղեկցող հիվանդություններ/շաքարային դիաբետ,սրտային անբավարարություն, ուռուցք և այլն/:

 Հարց N 2 Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում թոքաբորբով

 Թոքաբորբի առաջացումն ու զարգացումը հիմնականում կարող է պայմանավորված լինել  օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիաների պասիվությամբ, այսինքն թույլ իմունային համակարգով /նաև անբարենպաստ օդի ջերմաստիճան,միջանցիկ քամիներ և այլն/: Թոքերում միկրոօրգանիզմների հայտնվելու դեպքում, դրանք ոչնչացվում են հենց իմունային համակարգի կողմից:

 Հարց N 3 Որո՞նք են թոքաբորբի հիմնական ախտանշանները


Թոքերի բորբոքման հիմնական ախտանշաններն են մարմնի  սուբֆեբրիլ ջերմաստիճանը՝  մինչև 37,5,  թուլությունը,  ուժեղացած քրտնարտադրությունը, հազը, որը կարող է ուղեկցվել խորխով,      ախորժակի կորուստը, մաշկի գունատությունը:

 Հարց N 4  Ի՞նչ անել թոքաբորբի ախտանշանների դեպքում

 Առհասարակ, առվել ևս այս օրերին, #կորոնավիրուսի վտանգից ելնելով, նման ախտանիշների դեպքում պետք է դիմել ընդհանուր պրոֆիլի բժշկի կամ անմիջապես ռադիոլոգի։ Օբյեկտիվ զննման, արյան, խորխի  անալիզների  հետ շատ կարևոր է ռադիոլոգիական հետազոտությունը։  Ռենտգեն հետազոտության շնորհիվ հսստատվում կամ ժխտվում է թոքաբորբը, կազմակերպվում է բուժում, որի արդյունավետությունը ևս կարող ենք հսկել ռենտգեն դինամիկ հետազոտությամբ։

 Բարդ դեպքերում, երբ լավացում չի դիտվում, արվում է կրծքավանդակի համակարգչային շերտագրում, որպեսզի ճիշտ գնահատվի վիճակը և բացառվի այլ հիվանդություն, օր.՝ թոքի ինֆարկտ կամ ուռուցք , որոնք կարող են բարդանալ թոքաբորբով:

 Հարց N 5 Արդյո՞ք կան կանխարգելիչ միջոցառումներ

 Կանխարգելման միջոցառումները հիմնականում ուղղված են  հիգիենայի կաննոների պահպանմանը, իմունիտետի բարձրացմանը, օրգանիզմի կոփմանը, շրջակա միջավայրի ոչ բարենպաստ պայմաններից հնարավորինս պաշտպանվելուն։ Համաճարակների դեպքում անհրաժեշտ է ենթարկվել սահմանված կարգուկանոնին։

 

Հ.Գ. Հետևեք այս օրերին սահմանված արտակարգ ռեժիմի կանոններին, որևէ ախտանիշի դեպքում պարտադիր դիմեք բժշկի և մի զբաղվեք ինքնաբուժությամբ

#ՄնաՏանը #եղի՛ր առողջ

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝