Նորություններ
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանի ասուլիսը՝ նվիրված քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան 03 Փետրվար 2020

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:«21-րդ դարում քաղցկեղից վախենալ պետք չէ, այլ անհրաժեշտ է մշտապես հետազոտվել. քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ախտորոշվում է ժամանակին և ճիշտ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Ըստ նրա` հատկապես կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը գենետիկ գործոնն է, ապա սթրեսները:  Հակոբյանը նշեց, որ քաղաքացիները տարեցտարի առավել իրազեկ են դառնում քաղցկեղ հիվանդության մասին և կարևորում են հետազոտվելու գործընթացը:«Երբ հիվանդությունը հայտնաբերում ենք նախաքաղցկեղային փուլում, թույլ տվեք ասել, մի զարմանալի բան, դա ուրախացնում է մեզ, որովհետև երբ հայտնաբերում ես այս նենգ հիվանդությունը նախաքաղցկեղային փուլում, սա նշանակում է գրեթե 100 տոկոսանոց առողջացում»,- ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ https://www.shantnews.am/news/view/591573.html

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝