Նորություններ
Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը ՀՀ-ում նվազել է 20 տոկոսով (տեսանյութ) 22 Դեկտեմբեր 2014

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով: Սրա մասին են վկայում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները:

«2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով՝ կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-րդ կինը»,- ասում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այս թվերը գալիս են վկայելու հայ կանանց՝
սեփական առողջոււթյան նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին: «Քաղցկեղն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս փաստի գիտակցմանը»,- նշում է Հակոբյանը:

Հետազոտությունը կատարվել է 2014 թվականի ընթացքում՝ հիմնվելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի այցելու մոտ 40000 կանաց առողջական արդյունքների վրա:

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝