Նորություններ
Մայիսի 25-ը վահանաձև գեղձի միջազգային օրն է 25 Մայիս 2020

 

Մայիսի 25-ը վահանաձև գեղձի միջազգային օրն է

Վահանաձև գեղձի կարևորության և խնդիրների մասին զրուցել ենք  Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Ալլա Ղազարյանի  հետ:

Վահանաձև գեղձը պատկանում է էնդոկրին համակարգին, որը յուրանոցնելով սննդի հետ ներմուծված յոդը  սինթեզում է մի շարք հորմոններ, որոնք մասնակցում են նյութափոխանակության գրեթե բոլոր օղակներին: Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը անմիջականորեն կապված է մարդու ինքնազգացողության հետ: Սա է պատճառը, որ դրա աշխատանքի ցանկացած խանգարումը կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի ու տարբեր հիվանդությունների առաջացման:

Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ վիճակը կարող է լինել 3 ձևով՝

  1. հիպոթիրիոզ, այսինքն թեր ֆունկցիա,
  2. էութիրիոզ՝  այսինքն նորմալ ֆունցիա,
  3. հիպերթիրիոզ, այսինքն գերֆունցիա:

Ֆունկցիոնալ վիճակը որոշվում է արյան մեջ հորմոնների մակարդակով: Վահանաձև գեղձի վիճակի մասին ինֆոմացիա ստանալու համար <<ոսկե ստանդարտը>>  ուլտրաձայնաին հետազոտությունն է, և հետագայում դրա լաբորատոր հետազոտությունները, որը նշանակում է էնդոկրինոլոգը՝ ըստ այցելուի գանգատների: Ուլտրաձայնային հետազոտթյունը տեղեկություն է տալիս  վահանաձև գեղձի տեղակայության, ձևի, կառուցվածքի, ի վերջո ծավալի մասին: Զոբ տերմինը բոլորին  է հայտնի, դա իրականում նշանակում է վահաձև գեղձի չափերի մեծացում, որը կարող ենք բացահայտել բացի կլինիկական զննումից, նաև ուլտրաձայնային հետազոտությամբ: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է յոդի հետ կապված էնդեմիկ գոտում: Բացի սննդից, օդի մեջ նույնպես քիչ է յոդի պարունակությունը, դրանով պայմանավորված շատ տարածված են վահանաձև գեղձի հիվանդությունները: Այդ իսկ պատճառով անկախ գանգատներից խորհուրդ է տրվում գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտվել: Կարևոր է նաև ուլտրաձայային հետազոտությամբ պարզել ունենք հանգույցներ, թե ոչ: Ցավով պետք է նշեմ, որ վիճակագրությունը մեզ հուշում է, որ բավական տարածված են նաև վահանաձև գեղձի չարորակ գոյացությունները, որոնք ուլտրաձայնային հետազտությամբ պարզելուց հետո կատարվում է բջջաբանական հետազոտություն՝ պունկցիա, ինչը մեզ վերջնական տեղեկություն է  տալիս վահանաձև գեղձի տվյալ հանգույցի մասին:

-Ի՞նչ գանգատներ կարող են լինել վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ

Դա կախված է թե ֆունկցիոնալ ինչ վիճակում է տնվում գեղձը

Օրինակ, հիպոթիրիոզի ժամանակ հիմնականում գանգատվում են քնկոտությունից, անպատճառ գիրանալուց,  քրտնարտադրությունից, նյարդային են դառնում:

Հիպերթիրիոզի, այսինքն գերֆունկցիայի ժամանակ, կրկին դառնում են նյարդային, նիհարում են, քրտնարտադրությունը շատ է լինում, լինում է նաև մազաթափություն:

Ուզում եմ անպայման նշել, որ կրծքագեղձի հիվանդությունների ժամանակ առաջին հերթին պետք է հերքել վահանաձև գեղձի հիվանդությունները, որովհետև այդ հորմոնալ տատանումների ֆոնին,  հնարավոր են լինեն դրսևորումեր նաև կրծքագեղձում:

Հ. Գ. Եվս մեկ անգամ հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք տարին գոնե մեկ անգամ իր առողջությանը ժամանակ տրամադրի և անցնի անհրաժեշտ հետազոտությունները, հետագայում էլ ավելի մեծ բարդություններից խուսափելու համար

Եղե՛ք առողջ

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝